Իրադարձային
-ից
-ը
08:57 • 27.09.13Մալիի ապստամբներն առկախել են իշխանությունների հետ բանակցություններըՄալիում հուլիսից սկսված խաղաղ բանակցությունները դադարեցվել են ապստամբների կողմից՝ կառավարության մոտեցումների պատճառով:
08:49 • 27.09.13Մումբայում փլված շենքի տակ է մնացել 50 մարդԴեպքի վայրում աշխատում են փրկարարները և բժիշկները: Ներկայում փլատակների տակից փորձում են դուրս բերել մարդկանց:
08:46 • 27.09.13Ռուսաստանը չի միացել ՄԱԿ-ի սեռական փոքրամասնությունների վերաբերյալ հռչակագրինՀռչակագրին միացել են Արգենտինայի, Բրազիլիայի, Խորվաթիայի, Սալվադորի, Ֆրանսիայի, Իսրայելի, Ճապոնիայի, Նիդեռլանդների,Նոր Զելանդիայի, Նորվեգիայի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները։
08:40 • 27.09.13Թունիսցի ռեփերը 6-ամսյա ազատազրկման է դատապարտվել իսլամական բարոյականությանը վնաս հասցնելու համարԵրգիչի դատը տևել է յոթ րոպե, ինչից հետո Klay BB.J-ն տեղափոխվել է բանտ:
00:55 • 27.09.13Իսպանիան ցանկանում է փոխել իր ժամային գոտինԸստ իշխանությունների՝ գործող կարգը հակասում է երկրում գիշերվա և ցերեկվա փոփոխության բնական ցիկլին և խոչընդոտում արտադրողականությանը:
00:51 • 27.09.13Վախճանվել է անվանի երաժշտագետ Արաքսի ՍարյանըKյանքի 76-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Արծրունու Սարյանը:
00:34 • 27.09.13Զիմբաբվեում 81 փղերի թունավորած 3 տղամարդիկ դատապարտվել են 16 տարվա ազատազրկմանԴատապարտյալները ցիանիդ են լցել ջրամբարների մեջ, որտեղից որ ջուր էին խմում փղերը: Կենդանիների դիակներից նրանք սղոցում էին ժանիքները և սև շուկայում յուրաքանչյուրը վաճառում էին մոտ 120.000 դոլարով:
23:56 • 26.09.13Բրիտանացի օդաչուները քնով են անցել թռիչքի ժամանակԼարված չվացուցակից հոգնած՝ օդաչուները քնով են անցել՝ թողնելով, որ ինքնաթիռը երթևեկի ավտոմատ համակարգով: Ապա նրանցից մեկը սթափվելով՝ արթնանցրել է մյուսին, ինչից հետո բարեհաջող շարունակել են թռիչքը:
23:24 • 26.09.13«Աշ-Շաբաբը» հարձակումներ է կատարել Քենիայի սահմանին գտնվող քաղաքների վրաԻսլամիստական «Աշ-Շաբաբ» կազմակերպության գրոհայինները հարձարկվել են Քենիայի և Սոմալիի սահմանին գտնվող 2 քաղաքների վրա:
22:29 • 26.09.13Վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս ՍարգսյանըՀայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը նկարահանվել է ավելի քան քառասուն գեղարվեստական ֆիլմերում:
22:08 • 26.09.13Նախախորհրդարանի անդամներն իրենց շենքի բակում ենթարկվել են հարձակմանՀարձակվողը իր գործողությունները հիմնավորել է նրանց քաղաքական ակտիվությամբ: Նախախորհրդարանի անդամներից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ:
22:07 • 26.09.13Մոսկովյան կենդանաբանական այգում սատկել է Եվրոպայի միակ եքիդնանՄոսկվայի կենդանաբանական այգում սատկել է միակ եքիդնան, որն անազատության մեջ բնակվել է 16 տարի: Կենդանուն երբեք չեն ցուցադրել, քանի որ վերջինս նյարդայնանում էր այցելուների ներկայությունից:
21:53 • 26.09.13ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները Սիրիայի հարցով միասնական բանաձևի շուրջ համաձայնության են եկելՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ միասնական բանաձև ընդունելու որոշում են կայացրել։
20:51 • 26.09.13Ի դեմս Հայաստանի՝ Չինաստանն ունի վստահելի գործընկեր և հավատարիմ բարեկամ. Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը:
20:08 • 26.09.13«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավարը կասկածվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջԵրևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քր. գործով «ՀՀ դատական դեպարտամենտ»պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ:
