Վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը

22:29 • 26.09.13

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

 

Հայ անվանի դերասանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։

 

1991թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006թթ. եղել է  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ այլ տարածքներում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։

 

Ռուսաստանցի բեմադրիչների կողմից նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։