Իրադարձային
-ից
-ը
14:35 • 18.02.13Ոստիկանությունը, չցանկանալով անդրադառնալ 21-րդ դարում գիտության նվաճումներին, կոչ է անում զերծ մնալ կնիքի թանաքը ջնջելուցՈստիկանությունը զգուշացնում է, որ համացանցում տեղադրված հիշյալ միջամտությունների բոլոր դրսևորումները կարող են որակվել որպես ընտրական իրավունքի խախտում։
14:07 • 18.02.13Բագրատյանի վստահված անձը բարձրաձայնում է՝ ընտրողներին բացահայտ ուղղորդում են (տեսանյութ)«Այստեղ ակնհայտ ուղղորդում կա։ Ընտրողներ կան իբր տեղյակ չեն ընտրության ձևից, նրանց օգնում էին և ասում են որևէ թեկնածուի ընտրեք, ու այդ թեկնածուն միշտ 6-րդ համարն է լինում, այսինքն՝ Սերժ Սարգսյանը»:
14:00 • 18.02.13Ոստիկանները լքել են ընտրատեղամասը. Ididord.orgԵրևանի 5/21 տեղամասում ոստիկանները լքել են իրենց ծառայությունը, իսկ տեղամասի բակում այս պահին ընտրողների կուտակումներ կան, ինչն արգելելը ոստիկանների գործառույթների մեջ է մտնում:
13:59 • 18.02.13Հելսինկյան կոմիտեի դիտորդները Աջափնյակում մի շարք խախտումներ են արձանագրել. Մեդիա Կենտրոն6/23 տեղամասում մի անձ ներկայացել է որպես դիտորդ, իսկ երբ հարցրել են, թե որ կազմակերպությունն է ներկայացնում, նա առանց բացատրության լքել է տեղամասը:
13:58 • 18.02.13Պեկինը կոչ է անում Վատիկանին խզել դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ«Մենք հույս ունենք, որ Վատիկանի նոր ղեկավարի օրոք բարենպաստ պայմաններ կստեղծվեն հարաբերությունների զարգացման համար»,- մեկնաբանել է ԱԳՆ ներկայացուցիչը։
13:57 • 18.02.13Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը կրծքին կրել է ՀՀԿ տարբերանշանըԻնֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը «Մեդիա կենտրոնին» պարզաբանել է, որ սա չի կարող դիտարկվել, որպես քարոզչություն։ «Տվյալ դեպքում, սա կդիտարկվեր քարոզչություն, եթե հանձնաժողով
13:52 • 18.02.13Արտաշատում ճնշում են գործադրել դիտորդների վրա. Մեդիա կենտրոնԼենա Նազարյանը հայտնել է, որ «անընդհատ լարված վիճակում են, քանի որ հանձնաժողովում պատճառ են փնտրում, որ արձանագրություն կազմեն և ընտրատեղամասից հանեն դուրս»:
13:31 • 18.02.13Ձիու մսի սկանդալի պատճառով բրիտանացիներն անցել են դիետայի2002 հարցվածների 31%-ը (1/3-րդ մասը) հրաժարվել է կիսաֆաբրիկատների և սառեցված մթերքների գնումից։ Միևնույն ժամանակ նրանց 7%-ն ընդունել է, որ միսն ընդհանրապես բացառել է սննդակարգից։
13:28 • 18.02.13Քաղաքացին կերել է քվեաթերթիկը՝ վանկարկելով «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին» (տեսանյութ)«Ինչպես օրգանիզմը չի մարսում թուղթը՝ ցելյուլոզը, այնպես էլ հանցավոր ռեժիմը չի՛ մարսելու այս կեղծ ընտրությունները: Ազատությո՜ւն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին...»,- ասել է նա։
13:25 • 18.02.13Սան Ֆրանցիսկոյում բարձերով «մարտի» հետևանքները վերացնելու համար 5.000 դոլար է ծախսվել (տեսանյութ)Միջոցառումը նվիրված է եղել Սուրբ Վալենտինի օրվան, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։ Նրանք մի քանի ժամ բարձերով հարվածել են միմյանց, որից հետո գործի են անցել հավաքարարները։
13:17 • 18.02.13Եթե թանաքը ջնջել ցանկանաք, շուշաթղթով էլ կջնջեք, ձեթով էլ. ԿԸՀ քարտուղար«Եթե ինչ-որ մեկը ցանկանա թանաքը ջնջել, սովորական թանաք էլ լինի կջնջի, կարելի է շուշաթղթով էլ, ի վերջո, ջնջել, ողջամտության կանխավարկածը բա ո՞ւր մնաց: Ձեթով էլ կարող ա ջնջվի»,- ասաց ԿԸՀ քարտուղարը:
12:42 • 18.02.13Վարդան Սեդրակյանը կատարեց իր ընտրությունը և սպասում է իր հաղթանակինԹեկնածուն ընտրության էր եկել կնոջ և երեխայի հետ։ Իր սպասելիքների մասին թեկնածուն ասաց, որ դրանց մասին ասել է իր առաջին ասուլիսի ժամանակ, և մինչև այսօր ոչինչ չի փոխվել։ «Սպասում եմ իմ հաղթանակին»։
12:40 • 18.02.1310:30-ի դրությամբ ընթացք է տրվել 6 հաղորդման. Գլխավոր դատախազությունԴրանց համար հիմք է ընդունվել դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և նախագահի թեկանծուների վստահված անձանց կողմից հնչեցված հայտարարությունները:
12:29 • 18.02.13Գավառի քաղաքապետարանը ընտրակաշառք է բաժանել. Iditord.orgԵրեկ Գավառի քաղաքապետարանը ընտրակաշառք է բաժանել՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ձայն տալու համար: Ընտրակաշառքի չափը՝ 5 000 դրամ:
12:23 • 18.02.13ԱԺ նախագահը քվեարկեց, հետաքրքրվեց կնիքներով և խոսեց հնարավոր կոալիցիայի նոր ձևաչափից (տեսանյութ)«Ես համոզված եմ, որ այս ընտրությունները լինելու են ավելի լավը, քան ԱԺ ընտրությունները։ Ամեն ինչ անելու ենք, որ այս ընտրություներն անցնեն օրենքի սահմաններում։ Որևէ լուրջ խախտման կամ թերության ...»։
