Իրադարձային
-ից
-ը
11:50 • 19.02.13Ընտրություններն անցել են դեմոկրատական մրցակցային պայքարում. միջազգային փորձագիտական կենտրոն«Մեր դիտորդական առաքելությունը համարում է, որ ընտրությունները լեգիտիմ են և համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին»,- ընդգծեց կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցիքերը։
11:43 • 19.02.13Ընտրությունները բարելավվել են, սակայն մրցակցությունից զուրկ էին. ԵԱՀԿ ԽՎ«Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից», - ասել է Տոնինո Պիցուլան` ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը:
10:28 • 19.02.13Երգչուհի Վիկտորիա Դայնեկոյի բնակարանից գողացել են նրա թանկարժեք զարդերն ու մուշտակըԵրգչուհու վարձակալած բնակարան ներխուժած գողը տարել է նրա ոսկյա և արծաթյա զարդերը, մուշտակը և երկու համակարգիչ։
09:57 • 19.02.13Բրյուսելի օդանավակայանից 10 կգ ադամանդ են գողացելԱյդ պահին ընկերության աշխատակիցները թանկարժեք զարդեր են բեռնել ինքնաթիռ, որը պետք է մեկներ Ցյուրիխ։ Զինված անձինք հարձակվել են ինկասատորների վրա, գողացել թանկարժեք իրերն ու թաքնվել։
09:28 • 19.02.13Amazon-ն աշխատանքից հեռացրել է նեոնացիստ անվտանգության աշխատակիցներին«Մենք անընդունելի ենք համարում խտրականության ցանկացած դրսևորում և նույնպիսի վերաբերմունք ենք ակնկալում բոլոր այն ընկերություններից, որոնց հետ համագործակցում ենք»,- նշել են Amazon-ում։
09:07 • 19.02.13ՌԴ դպրոցականները ծխախոտի ամենամյա ստուգում կանցնենԱռողջապահության նախարարության ներկայացուցիչներն այս կերպ ուշադրություն են դարձնելու անչափահասների ծխելու փաստին, քանի որ դրա մակարդակը երկրում շատ բարձր է։
08:43 • 19.02.13Դամասկոսում ռմբակոծվել է ֆրանսիական հոսպիտալըՌումբերից մեկը պայթել է շենքի ներսում, մյուսը՝ ընդունարանի դռների մոտ, ևս մեկը՝ Ջորջա Հուրի հրապարակում գտնվող մասնավոր «Մաունա» դպրոցի շենքի առաջ։
01:02 • 19.02.13Թունիսում անկուսակցական կառավարություն ստեղծելու ջանքերը ձախողվել ենԹունիսի վարչապետ Համադի Ջեբալին հայտարարել է, որ երկրի խոշորագույն քաղաքական կուսակցությունները չեն կարողացել համաձայնության հասնել տեխնոկրատներից նոր կառավարությունը ձևավորելու հարցում:
23:53 • 18.02.13Սուդանում 7 տղամարդ կախաղան կբարձրացվի դպրոցականին բռնաբարելու համարՔննության տվյալներով, 7 տղամարդ և 6 անչափահաս պատանի առևանգել են աղջկան 2012թ. մայիսին, երբ նա դպրոցից տուն էր վերադառնում: Նրան հոգեմետ դեղերով հյութ են խմեցրել, որից հետո բռնաբարել են:
22:39 • 18.02.13Օբաման իր ենթակային արգելել է հեծանիվով երթևեկել«Ես դադարել եմ աշխատանքի հեծանիվով գնալ»,- NBC հեռուստաալիքին բողոքել է նախագահական ադմինիստրացիայի նորընտիր ղեկավար Դենիս Մաքդոնաֆը:
19:56 • 18.02.13Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ոստիկանություն՝ թիվ 34/36 տեղամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ (թարմացված)Ի պատասխան հարցի, թե վիճաբանության ընթացքում եղե՞լ է քաշքշուկ, հարված՝ որևէ մեկի կողմից, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ոչ, և մանրամասնեց, որ ուղղակի բարձր տոնայնությամբ խոսակցություն է տեղի ունեցել:
19:02 • 18.02.13ԵՄ-ն 3 ամսով երկարաձգել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներըՄիևնույն ժամանակ ԵՄ անդամ երկրների կառավարությունները որոշել են ընդլայնել արաբական երկիր մատակարարվող, բնակչության կյանքին չսպառնացող միջոցների ցանկը։
18:36 • 18.02.13ԱՄՆ-ում Ռուսաստանից որդեգրված երեխա է սպանվելՀանցագործության գլխավոր կասկածյալը խորթ մայրն է, ով երեխային տվել է շատ ուժեղ հոգեմետ դեղեր, իսկ մահից առաջ դաժանաբար ծեծել է։
18:15 • 18.02.13ԵԱՀԿ–ն շփման գծում դիտարկում կանցկացնիԴիտարկումն անց է կացվելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել ...
17:47 • 18.02.13Քաղաքացին պարզաբանում էր պահանջում իր հասցեում 3-ի փոխարեն 7 հոգի գրանցված լինելու համար (տեսանյութ)Երևանի Մալաթիա թաղամասի 7/08 տեղամասում Գեղամյան Անահիտ անունով մի կին եկել և բարձրաձայն բողոքում էր, որ իր տանը ընդամենը երեք հոգի են գրանցված, բայց ընտրացուցակում այդ թիվը 7-ն էր։
