Իրադարձային
-ից
-ը
10:33 • 20.02.1373 տարի առաջ էկրան բարձրացավ Թոմ և Ջերի մուլտիպլիկացիոն զույգըՀայտնի մուլտֆիլմը ստեղծվել է 1940թ., մուլտիպլիկատորներ Ուիլյամ Հանայի և Ջոզեֆ Բարբերայի կողմից։ Առաջին անգամ այն հայտնվել է էկրաններին 1940թ. փետրվարի 20-ին։
09:56 • 20.02.13Փարիզում անհայտ անձինք De Beers-ի խանութից 3 մլն եվրոյի զարդ են գողացելՀանցագործները, ցուցափեղկերից վերցնելով զարդերը, արագ լքել են խանութը հետնամուտքից։ Գողության ընթացքում նրանք չեն կիրառել իրենց մոտ եղած ատրճանակները,ինչի արդյունքում ոչ ոք չի տուժել։
09:37 • 20.02.13Երևան-Արտաշատ ավտոճանապարհին վրաերթի են ենթարկել 9-ամյա տղայիԻնչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վարորդը տղային իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
09:33 • 20.02.13Գայի պողոտայում վրաերթի են ենթարկել 23-ամյա երիտասարդիԻնչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
09:19 • 20.02.13Ադրբեջանցիները ծեծկռտուք են սարքել Պետերբուրգում, զենք կիրառել, վնասել կայանված մեքենաներըՆրանցից մի քանիսը կրակել են ատրճանակներից, ավտոմեքենաներին հարվածել մահակներով, վնասել նաև այն մարդկանց մեքենաները, որոնք կապ չեն ունեցել միջադեպի հետ։
08:27 • 20.02.13Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքըՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
08:10 • 20.02.13Լոնդոնը չկարողացավ Եվրոպային համոզել, որ սիրիական ընդդիմությանը զենք մատակարարվի. The IndependentՖրանսիան ևս սառը վերաբերվեց նման նախաձեռնությանը,և դրա պատճառը պարզ է. Փարիզը վերջերս բացահայտեց, որ Մալիում ապստամբներն օգտագործում են այն զենքը, որն Արևմուտքը մատակարարում էր լիբիական ընդդիմությանը:
01:24 • 20.02.13Պետերբուրգում 4 մարդ է վիրավորվել տարբեր տեսակի զենքերի կիրառմամբ կռվումՀաղորդման համաձայն, կոնֆլիկտ է ծագել Դմիտրովի փողոցի վրա «Չիստիե պրուդի» սրճարանի մոտ: Նախնական տվյալներով՝ մասնակցել է մոտ 20 մարդ:
22:17 • 19.02.13Լավրովն ու Էշթոնն այսօր քննարկել են իրանական միջուկային խնդիրը և Սիրիայի իրավիճակըՀատուկ ուշադրության են արժանացել այնպիսի առաջնահերթ հարցեր, ինչպիսիք են ՌԴ և ԵՄ քաղաքացիների՝ առանց վիզայի ռեժիմի այցելությունների իրականացումը, առևտրային և էներգետիկ համագործակցության հարցերը:
21:59 • 19.02.13NASA-ի կապը միջազգային տիեզերակայանի հետ խափանվել էԿապի կորուստն աննախադեպ միջադեպ չէ, սակայն մասնագետների համար անհանգստանալու լրջագույն պատճառ է: Ներկայում NASA-ն ջանք չի խնայում խափանումը վերացնելու համար:
20:50 • 19.02.13Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները գրավել են զբոսաշրջիկների ուշադրությունը«Փայլուն սոցիալիստական ձեռքբերումները» բարձրացրել են ԿԺԴՀ-ի կարգավիճակը և օտարերկրյա ճանապարհորդների հետաքրքրությունը երկրի հանդեպ», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
19:27 • 19.02.13Տաջիկ լրագրողը մեղավոր է ճանաչվել հարցազրույց վերցնելու փորձի համարԴուշանբեի շրջանային դատարանը տաջիկ լրագրողին մեղավոր է ճանաչել հարցազրույց վերցնելու համառ փորձի համար, որը որակվել է մանր խուլիգանություն, որի համար պետք է տուգանք վճարվի:
18:19 • 19.02.13Հայաստանի նոր իրականությունը կամ ինչ սպասել Րաֆֆի Հովհաննիսյանից. Անդրկովկասի հարցերով փորձագետՀարցը, որն առավոտից կանգնած է Հայաստանի առջև, հետևյալն է. ինչպե՞ս կօգտվի Րաֆֆի Հովհաննիսյանն իր քաղաքական կապիտալից՝ ինչպե՞ս նա կօգտագործի կես միլիոնանոց ընդդիմադիր ընտրազանգվածի վստահությունը։
17:30 • 19.02.13Սիրիացի փախստականների թիվը հասել է 850.000-ի.ՄԱԿ«Փետրվարի 17-ի տվյալներով՝ Սիրիայի հարևան երկրներում գրանցվել կամ գրանցման էին սպասում 850.000 սիրիացի փախստականներ»,-ասել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը։
17:07 • 19.02.13Անդրիաս Ղուկասյանը դադարեցրեց հացադուլը և ասաց, որ ապաքինվելուց հետո կմիանա քաղաքացիական շարժմանը (տեսանյութ)«Դա քաղաքացիական անհնազանդության ամենաճիշտ և ազնիվ քայլն է՝ չենթարկվել իշխանություններին։ Նրանց ես կմիանամ մեկուկես ամսից հետո»,- ասաց հացադուլն այսօր դադարեցրած Անդրիաս Ղուկասյանը։
