73 տարի առաջ էկրան բարձրացավ Թոմ և Ջերի մուլտիպլիկացիոն զույգը
Թոմ կատվի և Ջերի մկնիկի հարաբերությունների մասին հայտնի մուլտֆիլմը ստեղծվել է 1940թ., մուլտիպլիկատորներ Ուիլյամ Հանայի և Ջոզեֆ Բարբերայի կողմից։ Առաջին անգամ այն հայտնվել է էկրաններին 1940թ. փետրվարի 20-ին, հայտնում է calend.ru-ն։
Մուլտֆիլմը ստեղծվել է հոլիվուդյան MGM ստուդիայում 1940թ-ից մինչև նրա փակվելը՝ 1958թ.։ 1961թ. ստուդիան մուլտֆիլմը ստեղծելու իրավունքը վաճառում է «Ռեմբրանդ ֆիլմս»-ի փարիզյան ստուդիային, որը ղեկավարում էր Ջին Դեյչը։ Այստեղ թողարկվում է 13 սերիա, որոնք համարվում են ամենավատը մուլտֆիլմի ամբողջ պատմության ընթացքում։
1963թ. մուլտֆիլմը վերադառնում է Հոլիվուդ՝ Չակ Ջոնսի ստուդիա։ Հետագայում Թոմը և Ջերին կրկին հայտնվում են «Հանա-Բարբերա» ստուդիայում։
1940-1958թթ. ընթացքում ստեղծված մուլտֆիլմերը ճանաչվել են լավագույնը և ստացել յոթ «Օսկար»։










