NASA-ի կապը միջազգային տիեզերակայանի հետ խափանվել է

21:59 • 19.02.13

NASA-ն այսօր կորցրել է կապը միջազգային տիեզերակայանի հետ և խափանումը դեռևս հնարավոր չի եղել վերականգնել, ասվում է տիեզերական գործակալության հայտարարության մեջ, հաղորդում է Корреспондент.net-ը:
Առայժմ հնարավոր է միայն կապի առանձին միացումներ հաստատել:

 

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը` հղում կատարելով NASA-ին, ներկայում կոնտակտը հաստատվում է միայն ամեն 90 րոպեն մեկ, երբ տիեզերակայանը անցնում է Ռուսաստանի տարածքում եղած ցամաքային կայանների վրայով:

 

Կապի կորուստն աննախադեպ միջադեպ չէ, սակայն մասնագետների համար անհանգստանալու լրջագույն պատճառ է: Ներկայում NASA-ն ջանք չի խնայում խափանումը վերացնելու համար:

 

Միջազգային տիեզերակայանում աշխատում են մեկ ամերիկացի և երկու ռուսաստանցի տիեզերագնացներ:

 

NASA-ի կապը միջազգային տիեզերակայանի հետ խափանվել է