Իրադարձային
-ից
-ը
15:30 • 20.02.13Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել՝ բողոքի ակցիաների արդյունքում«Ես կառավարության հրաժարական տալու դիմում եմ ներկայացնում։ Ես չեմ ցանկանում լինել այն իշխանության մի մասնիկը, որի օրոք ոստիկանները մարդկանց են ծեծում»,-ասել է վարչապետը։
15:05 • 20.02.13Ադրբեջանական կողմից արձակված գնդակից ժամկետային զինծառայող է զոհվել«Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն»,- ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:
14:44 • 20.02.13Ուրեմն, բոլորս դեպի Ազատության հրապարակ. Հմայակ Հովհաննիսյանի կոչը ՀՀ քաղաքացիներինՀայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը այսօր իր facebook-յան էջում գրառում է կատարել՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին հետընտրական գործընթացներին «պատշգամբից չնայել»։
14:40 • 20.02.13ՌԴ-ն և Արաբական լիգան կօգնեն ուղիղ շփում հաստատել Սիրիայի ընդդիմության և իշխանության միջև. Լավրով«Մեր կարծիքով, սակայն, կա կարևորը՝ երկխոսություն սկսելու պատրաստակամությունը։ Մնացած հարցերը դիվանագիտական արվեստի գործն են և լիովին համապատասխանում են որոշմանը»,-ասել է Լավրովը։
13:29 • 20.02.13Պետերբուրգում ադրբեջանցիները կռվել են «աղջիկ փախցնելո՞ւ» պատճառովՊատճառը եղել է հարսանիքից առաջ ավանդական «աղջիկ փախցնելը», որից դժգոհ են եղել աղջկա հարազատները, ովքեր երկար ժամանակ ապրելով Ռուսաստանում՝ հարմարվել են այդ կյանքին։
13:12 • 20.02.13Իսպանացին դարձել է ձեռքեր չունեցող առաջին եվրոպացի վարորդըՎարորդական իրավունք ստանալու համար Դավիդը ստիպված է եղել Բասկերի երկիր մեկնել, քանի որ այնտեղ է գտնվում միակ ավտոդպրոցը, որը վարել է սովորեցնում սահմանափակ կարողություններով մարդկանց։
12:43 • 20.02.13Սաակաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբՍաակաշվիլին զանգահարել է Սերժ Սարգսյանին և մաղթել նրան նորանոր հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ բարեկեցություն, տնտեսական և ժողովրդավարական զարգացում։
12:12 • 20.02.13Բեռլուսկոնիի անսպասելի հայտարարությունից հետո եվրոյի փոխարժեքն ընկել էԲեռլուսկոնին մասնավորապես ասել է, որ եվրոն թույլ արժույթ է, և որոշ երկրներ կարող են լքել եվրոգոտին այն դեպքում, եթե Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) չստանձնի ֆինանսական կարգավորչի դերը։
11:49 • 20.02.13Հայոց ցեղասպանության մասին գիրքը փոստով ուղարկվել է թուրք պատգամավորներինԳիրքը խորհրդարան էր ուղարկվել նաև 4 տարի առաջ, սակայն խորհրդարանի խոսնակի «խնդրանքով» այն խորհրդարանի շենքից ներս չէր մտցվել։
11:42 • 20.02.13Ֆրանսիան պատրաստվում է թույլատրել էվթանազիան բացառիկ դեպքերումՖրանսիական իշխանությունները հավանության են արժանացրել օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս էվթանազիայի կիրառումը բացառիկ դեպքերում։Սպասվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ամռանը։
11:40 • 20.02.13Ինքնասպանություն Կիևյան կամրջիցՏեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացի է նետվել Կիևյան կամրջից: Ինքնասպանություն է գործել Երևանի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի թիվ 23 բնակարանի բնակիչ Ա. Աղաբաբյանը:
11:15 • 20.02.13Անդրիաս Ղուկասյանն անկողնային ռեժիմում է, այլապես ներկա կլիներ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հանրահավաքինԱյն հարցին, թե ՀՀ նախագահի նախկին թեկնածուների միջև համաձայնություն ձեռք բերվե՞լ է ընտրությունների վերաբերյալ համատեղ դատապարտող հայտարարությամբ հանդես գալու շուրջ, ասաց. «Դեռ անորոշ է»։
10:53 • 20.02.13Լրագրողները մեղադրել են Օբամայի վարչակարգին ոչ բավարար թափանցիկություն ապահովելու համարՔարնին պատասխանել է, որ լավ է հասկանում լրագրողների վրդովմունքը, քանի որ ինքն էլ տարիներ շարունակ լուսաբանել է Սպիտակ տան գործունեությունը։
10:39 • 20.02.13Պուտինը կայցելի Ամերիկայում սպանված որբերի մանկատուն«Պեչորսկի» մանկատունն իր տխուր համբավը ձեռք է բերել այն բանից հետո, երբ այստեղից ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից որդեգրված 2 երեխաներն էլ հետագայում սպանվեցին։

