Իրադարձային
-ից
-ը
12:36 • 21.02.13Ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը Ր. Հովհաննիսյանի հետ անցկացնելու քննարկումներՈստիկանությունը հայտարարություն է տարածել Ր. Հովհաննիսյանի կողմից կազմակերպվող հավաքների, սահմանադրական իրավունքների իրացման հարցերի և ոստիկանության ծառայողներին ուղղված «հրամանների» առնչությամբ։
12:34 • 21.02.13Այսօր աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրըԸստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականների՝ աշխարհի 6 հազար լեզուների գրեթե կեսը մոտ ապագայում կարող են կորցնել իրենց վերջին կրողներին։
12:30 • 21.02.13ԱՄՆ-ում 800 հազար մարդ լրացուցիչ հանգստյան օր կստանա՝ բյուջետային կրճատումների պատճառովՊենտագոնի ղեկավար Լեոն Պանետան նշել է, որ 2013թ.-ին պաշտպանության ոլորտում նախատեսվում է կրճատել 46 մլրդ դոլար, ինչն էականորեն կհարվածի երկրի մարտական պատրաստվածությանը։
11:10 • 21.02.13Եթե Սերժ Սարգսյանը չգա Ազատության հրապարակ, ես կգնամ, որտեղ որ պետք է. Րաֆֆի Հովհաննիսյան (լուսանկարներ)«Եթե գան, շատ լավ կլինի, կարծում եմ՝ Հայաստանի առողջացման և իրավական-սահմանադրական ապագայի տեսակետից շատ անհրաժեշտ քայլ կլինի երրորդ նախագահի կողմից: Եթե չեղավ, այլ եղանակ կգտնենք»,- ասաց նա։
10:54 • 21.02.13Պորտուգալիայում առգրավվել են մեծ քանակությամբ կեղծ եվրոներԱռգրավված կեղծ թղթադրամները, ըստ ոստիկանության ներկայացուցիչների, առանձնանում են «հիանալի որակով»։ Նման թղթադրամները տարիներ շարունակ շրջանառության մեջ են գտնվել եվրոպական մի շարք երկրներում։
10:33 • 21.02.13Տեխասում հայերը փորձել են 160 հազ. դոլար ընդհանուր արժողությամբ մսի բեռ գողանալԱՄՆ Տեխասի նահանգի Ամառիլո քաղաքում հայեր են ձերբակալվել:
10:31 • 21.02.13Մահացել է բրիտանացի ռոք երաժիշտ Քևին ԷյերսըԷյերսի մարմինը հայտնաբերվել է Մոնտոլյե գյուղում գտնվող նրա տանը, փետրվարի 20-ին։ Ըստ նախնական տվյալների՝ երաժիշտը մահացել է դեռ փետրվարի 18-ին։ Մահվան պատճառները հայտնի չեն։
10:26 • 21.02.13Վանաձորում 3 մարդ թունավորվել է տանը պատրաստած կարմիր պղպեղի պահածոյիցՀիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում փետրվարի 20-ին՝ ժամը 16.20-ին, հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել Վանաձորի բնակիչներ` 1959 թ.
10:22 • 21.02.13Իրանը սկսել է ուրանի հարստացման համար նախատեսված ժամանակակից ցենտրիֆուգների զանգվածային մոնտաժըՕրեր առաջ Նաթանզ այցելած փորձագետները տեսել են, որ այնտեղ արդեն տեղադրված է 100 կամ դրան մոտ Այ-ար-2էմ մոդելի ցենտրիֆուգ, որոնք հնարավորություն կտան 3-5 անգամ արագացնել ուրանի հարստացման գործընթացը։
10:00 • 21.02.13Sony–ն ներկայացրել է երկար սպասված PlayStation 4-ըPS4-ի բոլոր խաղային կցորդների հետ կտրվի Eye տեսախցիկ, որը դեմքով կճանաչի խաղացողին և «կհասկանա» նրա ձայնային հրահանգները։ Բացի այդ, նորույթը համալրված է 8 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ։
09:06 • 21.02.13Լոնդոնում տեղի է ունեցել Brit Awards մրցանակաբաշխությունըԼոնդոնում (Մեծ Բրիտանիա) փետրվարի 20-ին անցկացվել է ամենամյա տոնական միջոցառում՝ Brit Awards երաժշտական մրցանակաբաշխությունը
08:54 • 21.02.13Բագրատյանը Րաֆֆի Հովհաննիսյանին և Սերժ Սարգսյանին կոչ է անում անհապաղ բանակցել«Իմ այս կոչը ոչ-ոք չպետք է ընկալի իբրև անհարկի միջամտություն, մյուս կողմից՝ պատվիրված սադրանք։ Երկու կողմերն էլ կարող են միաժամանակ շարունակել գործողությունների իրենց ծրագիրը»,-ասել է Բագրատյանը:
23:59 • 20.02.13Նկարիչները Facebook-ի անծանոթներին առաջարկել են նկարել միմյանցԾառայությունը կոչվում է Selfless Portraits: Facebook-ի միջոցով գրանցված օգտատերը պետք է ուղարկի իր նկարը և որոշ ժամանակ անց ստանա ուրիշի կողմից արտանկարված իր դիմանկարը:
21:38 • 20.02.13Բենեդիկտոս 16-րդ պապը ցանկանում է վերափոխել կոնկլավի օրակարգըՀռոմում BBC-ի թղթակիցը հաղորդում է, որ Վատիկանում լայնորեն քննարկվում է կոնկլավ անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում, որքան հնարավոր է շուտ, պետք է նոր պապ ընտրվի:
21:30 • 20.02.13Րաֆֆի Հովհաննիսյանը մի փոքր ցնծության մեջ է. Հովհաննես ՍահակյանՀովհաննես Սահակյանը հիշեցրեց, որ մոտ 8 ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին նրա ղեկավարած կուսակցությունը հավաքել էր ընդամենը 6% ձայն:
