Իրադարձային
-ից
-ը
16:29 • 21.02.13Մանրամասներ՝ Րաֆֆի Հովհաննիսյան–Սերժ Սարգսյան հանդիպումիցՍերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը:
16:25 • 21.02.13Մոսկվայում ձերբակալվել է մոդելների ու մարմնավաճառների սպանած հայազգի էքստրասենս (լուսանկարներ)Մոսկվայում իրավապահները ձերբակալել են 42-ամյա Գեորգի Մարտիրոսյանին, ով կասկածվում է մի քանի կանանց սպանության և նրանց՝ մի քանի միլիոն կազմող գումարները յուրացնելու համար:
16:22 • 21.02.13Հարուցվել է քրեական գործ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ«Նկատի ունենալով, որ համացանցում տեղադրված տեղեկություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ»,– ասվում Գլխավոր ...
16:19 • 21.02.13Խոշոր ահաբեկչություն Դամասկոսի կենտրոնում. կան զոհեր (լուսանկարներ)Այսօր Դամասկոսում այլ պայթյուններ էլ են տեղի ունեցել: Մասնավորապես՝ վնասվել է իշխող «Բաաս» կուսակցության գրասենյակներից մեկը, ինչպես նաև Ռուսաստանի դեսպանատան շենքը:
16:04 • 21.02.13Գոմեշի մսի գործով ձերբակալվել է երկու սպա. ՊՆ քննչական ծառայությունՀՀ Զինված ուժերին մատակարարված գոմեշի մսի գործով երեկ ձերբակալվել են N զորամասի պարենային պահեստարանի պետը ու հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը։
15:55 • 21.02.13Մոսկվայում փորձել են նշել Pussy Riot-ի սկանդալային ակցիայի միամյակըՔրիստոս Փրկչի տաճարում «բալակլավաներով» երկու կին հասցրել են ծաղիկները մոտեցնել խորանին, սակայն նրանց վրա հարձակված աշխատակիցները քաշել-հանել են գլխարկները։
15:50 • 21.02.13Ավստրալիայում առևտրի կենտրոնն արգելել է երեխաների աղմուկըԻնչպես նշվում է, տնօրինությունը նման քայլի է գնացել այցելուների դժգոհությունների պատճառով, որոնք բողոքում են են կենտրոնում երեխաների անդադար և զայրացնող աղմուկից։
15:36 • 21.02.13Պապական գահի թեկնածուներից մեկին հարցաքննել են սեռական ոտնձգությունների գործովՇուրջ 500 տուժածների շահերը պաշտպանողներին մասնավորապես հետաքրքրել է այն հարցը, թե երբ է կարդինալն իմացել իր թեմում կատարվող հանցագործությունների մասին և երբ է տեղյակ պահել իրավապահներին։
14:35 • 21.02.13Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խուսափում են պատերազմից. Thestar.com«Քանի դեռ Հայաստանը պնդում է, որ ԼՂ-ը պետք է անկախ լինի, իսկ Ադրբեջանը պահանջում է այն վերադարձնել իրեն, տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի»,-գրում է հոդվածագիրը:
14:24 • 21.02.13ԵԱՀԿ-ն շփման գծում հերթական մշտադիտարկումը կիրականացնիՀայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Եվգենի Շարովը:
14:09 • 21.02.13Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 300.000-իՍիրիացի փախստականների թիվը Թուրքիայում գտնվող փախստականային ճամբարներում հասել է 185.000-ի, սակայն ճամբարներից դուրս երկրում բնակություն է հաստատել ավելի քան 100.000 սիրիացի:
14:02 • 21.02.13Դամասկոսում ՌԴ դեսպանատան հարևանությամբ պայթյուն է որոտացելԴիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի խոսքով՝ պայթյունի հետևանքով կոտրվել են շինության ապակիները, սակայն տուժածների մասին տեղեկություն չի ստացվել։
13:25 • 21.02.13Մեծ Բրիտանիան «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի 200-ամյակի առթիվ հատուկ դրոշմանիշներ է թողարկելԴրոշմանիշներից յուրաքանչյուրի վրա ներկայացված է Օսթինի ստեղծագործություններից որևէ մեկից հանրահայտ մի դրվագ։ Նկարների հեղինակն է մեր ժամանակի ամենահայտնի նկարազարդողներից մեկը համարվող Անջելա Բարեթը։
13:12 • 21.02.13ՀՀԿ-ն հրաժարվում է Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջոցառումիցԼինելով պատասխանատու քաղաքական ուժ՝ մենք երբեք չենք գնացել և բնականա¬բար չենք էլ գնա քայլերի, որոնք կարող են ավելորդ լարվածություն ստեղծել մեր երկրում:
12:58 • 21.02.13Ինչ է սպասվում այսօր ժամը 14-ին Ազատության հրապարակումԻնտրիգը, թե կհանդիպե՞ն Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանն ու իր քաղաքական թիմը և Րաֆֆի Հովհաննիսյանն ու ժողովուրդը, մինչ այս պահը մնում է բաց:
