Մահացել է բրիտանացի ռոք երաժիշտ Քևին Էյերսը

10:31 • 21.02.13

Ֆրանսիայում 69 տարեկանում կյանքից հեռացել է Soft Machine ռոք խմբի հիմնադիր Քևին Էյերսը, հայտնում է НТВ-ն։


Էյերսի մարմինը հայտնաբերվել է Մոնտոլյե գյուղում գտնվող նրա տանը, փետրվարի 20-ին։ Ըստ նախնական տվյալների՝ երաժիշտը մահացել է դեռ փետրվարի 18-ին։ Մահվան պատճառները հայտնի չեն։

 

Քևին Էյերսը հայտնի էր ոչ միայն որպես Soft Machine խմբի երաժիշտ, որը նա լքել էր 1968թ.-ին։ Նա ուներ նաև իր սեփական խումբը՝ The Whole World, ինչպես նաև հանդես էր գալիս առանձին։