Լոնդոնում տեղի է ունեցել Brit Awards մրցանակաբաշխությունը

09:06 • 21.02.13

Լոնդոնում փետրվարի 20-ին անցկացվել է ամենամյա տոնական միջոցառում՝ Brit Awards երաժշտական մրցանակաբաշխությունը, հայտնում է ռուսական Лента լրատվական կայքը։


Հիմնական
մրցանակակիրներն են դարձել շոտլանդացի կատարող Էմելի Սանդեն և բրիտանացի երգիչ Բեն Հովարդը։


Սանդեն
պարգևատրվել է «Լավագույն բրիտանացի երգչուհի» և «Տարվա բրիտանական ալբոմ» անվանակարգերում։ Հովարդը ստացել է մրցանակներ «Տարվա բացահայտում» և «Լավագույն բրիտանացի երգիչ» անվանակարգերում։


Լավագույն
բրիտանական խումբ է ճանաչվել Mumford & Sons ֆոլկ-խումբը, իսկ լավագույն կենդանի կատարման համար պարգևատրվել է Coldplay խումբը։


Նախորդ
տարվա մրցանակաբաշխության հաղթող երգչուհի Ադելն այս անգամ արժանացել է մրցանակի «Լավագույն բրիտանական երգ» (Skyfall երգի համար) անվանակարգում։


Լավագույն
արտասահմանցի կատարողներ են ճանաչվել երգչուհի Լանա Դել Ռեյը և ռեփեր Ֆրենկ Օուշենը, իսկ լավագույն արտասահմանցի խումբ՝ The Black Keys ամերիկյան դուետը։