Sony–ն ներկայացրել է երկար սպասված PlayStation 4-ը

10:00 • 21.02.13

Ճապոնական Sony ընկերությունը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի PlayStation 4 (PS4) խաղային կցորդը, որը վաճառքի կհանվի ընթացիկ տարվա նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով Agence France Presse-ին։

 

Ինչ վերաբերում է խաղային կցորդի ջոյսթիքին, ապա այն ստացել է DualShock 4 անվանումը և աչքի է ընկնում ներկառուցված բարձրախոսերով և հավելյալ կոճակներով, որոնց թվում է նաև Share կոճակը։ Այն հնարավորություն է տալիս սոցկայքերում տեղադրել խաղի ցանկացած դրվագ կամ տեսանյութեր։

 

Ինչպես նշում է Eurogamer-ը, PS4-ի բոլոր խաղային կցորդների հետ կտրվի Eye տեսախցիկ, որը դեմքով կճանաչի խաղացողին և «կհասկանա» նրա ձայնային հրահանգները։ Բացի այդ, նորույթը համալրված է 8 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ և դրա միջոցով հնարավոր կլինի նույն շարքի նախկին խաղային կցորդների համար նախատեսված խաղերը խաղալ։

 

PlayStation 4 –ի պաշտոնական գինը դեռևս չի հրապարակվել, սակայն ԶԼՄ-ները նշում են, որ այն կարող է տատանվել 400-600 դոլարի միջև։
 

Sony–ն ներկայացրել է երկար սպասված PlayStation 4-ը