Իրադարձային
-ից
-ը
14:05 • 30.08.12Պոլսի հայոց պատրիարքարանը միացել է Միջին Արևելքի քրիստոնյաներին ուղղված կոչինՍիրիայի և առհասարակ Միջին Արևելքի քրիստոնյաներին հույն և ասորի եկեղեցիները կոչ են արել չլքել քրիստոնեության օրրանը: Հորդորին միացել է նաև Պոլսի հայոց պատրիարքարանը:
13:30 • 30.08.12Գրոհայինները վրացի պատանդներին փող են տվելՀամագյուղացիները պատմել են, որ գրոհայինները տղամարդկանց խնդրել են «իրենց ուղեկցել մինչև Ռուսաստանի սահման, ինչի դիմաց փող ու հագուստ են տվել»:
13:19 • 30.08.12Սիրիահայ ներկայացած ասորի ընտանիքը երեկ գիշեր արտաքսվել է ՀայաստանիցԸստ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանի՝ պարզվել է, որ նշված անձինք իրականում ազգությամբ ասորի են և «փորձել էին հատել ՀՀ պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության»։
13:00 • 30.08.12Նյու Յորքում ցուցադրվել է թենիսի աշխարհում ամենամեծ ռակետը (լուսանկարներ)Ավտոբուսի մեծությամբ ռակետը ստեղծել է դիզայներ Աշրիտա Ֆուրմանը, ում աշխատանքներից 151-ը տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում:
12:53 • 30.08.12Իրանի հոգևոր առաջնորդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «բռնատիրական» է անվանելԻրանի հոգևոր առաջնորդը հերթական անգամ խոսել է Իրանի միջուկային ծրագրի մասին: Նա միաժամանակ քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ ամենախիստ բնորոշումներով:
12:44 • 30.08.12Առաջարկում են վերացնել արտակարգ իրավիճակներում հայերի համար ՀՀ մուտքի արտոնագրի երկարաձգման վճարները«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը:
12:30 • 30.08.12Թուրքերը քարկոծել են Սպարտակի ֆանատներին«Թուրքական կողմը խոստացել էր տոմսարկղերը բացել ժամը 13-ին, բայց երբ մենք այդ ժամին գնացինք փակ էր, մեր երկրպագուները սկսեցին հավաքվել....»- Սեմենովի խոսքերը փոխանցում է Gazeta.ru-ն
12:14 • 30.08.12ՀՀ ՊՆ-ն հերքում է երկու հայ զինվորի մահվան և ևս մի քանիսի վիրավորվելու մասին ադրբեջանական զլմների տեղեկությունները«Հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտում չի իրականացվել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
12:12 • 30.08.12ՀՕՄ-ը 100 000 ԱՄՆ դոլար կտրամադրի սիրիահայ դպրոցներինՍիրիահայ դպրոցների վերաբացման-չվերաբացման շուրջ մտահոգությունը փարատվել է՝ հօգուտ դրանց բացման, մանավանդ, որ Հայ օգնության միությունը 100 000 դոլարի գումար է հատկացնելու այդ հաստատություններին:
11:55 • 30.08.12Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածուն. Արմեն Մարտիրոսյան«Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանից ավելի խարիզմատիկ առաջնորդ ընդդիմադիր դաշտում ես չեմ տեսնում: Կարծում եմ, որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածուն»,-ասաց Ա. Մարտիրոսյանը
11:37 • 30.08.12Բոլորին պարտավորեցնելու ենք աշխատել օրենսդրական դաշտում. Դերենիկ Դումանյան«Նախարարությունում հետևողական աշխատանք է տարվում ողջ համակարգի համար գործունեության հստակ կանոններ սահմանելու և դրանցով առաջնորդվելու գործընթացը մշտական հսկողության տակ պահելու ուղղությամբ»։
11:32 • 30.08.12Տավուշում 81-ամյա տղամարդը մնացել է անասնագոմի փլուզված տանիքի տակ և մահացելՎնասվածքներ է ստացել նաև 75-ամյա Աղավնի Պետրոսյանը, ում վիճակն էլ գնահատվում է բավարար:
11:22 • 30.08.12Լոռու մարզում մարզում 2 տարեկան երեխան թունավորվել է էսենցիայիցՔիմիական նյութից (էսենցիայից) թունավորմամբ օգոստոսի 29-ին՝ ժամը 18.05-ին, Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ ...
11:07 • 30.08.12Վենեսուելայում զանգվածային սպանդի է ենթարկվել Ամազոնի ցեղերից մեկըՀամաձայն տեղացիների ցուցմունքների` զինված անձինք ուղղաթիռով անցել են Իրոթաթերի գյուղի վրայով, ինքնաձիգներից կրակ բացել բնակիչների ուղղությամբ և պայթուցիկ նյութեր նետել:
10:51 • 30.08.12Դամասկոսում հայ ընտանիքի սպանության մասին լուրն ապատեղեկատվությո՞ւն էՕգոստոսի 29-ի առավոտյան լուրեր տարածվեցին այն մասին, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Զամալքայի արվարձանում գտնվող մզկիթներից մեկում հայտնաբերվել են դիակներ, որոնց մեջ կա 6 հոգանոց հայ ընտանիք:
