Դամասկոսում հայ ընտանիքի սպանության մասին լուրն ապատեղեկատվությո՞ւն է

10:51 • 30.08.12

Օգոստոսի 29-ի առավոտյան լուրեր տարածվեցին այն մասին, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Զամալքայի արվարձանում գտնվող մզկիթներից մեկում հայտնաբերվել են դիակներ, որոնց թվում կա 6 հոգանոց հայ ընտանիք:


Արաբական որոշ կայքերում այս լուրը տարածվելուց բացի, այն որևէ ձևով չի հաստատվել: Հավանական է, որ լուրն ապատեղեկատվություն լինի: