Գրոհայինները վրացի պատանդներին փող են տվել

13:30 • 30.08.12

Վրացական «9-րդ ալիք»-ը մանրամասներ է հայտնել Լապանկուրի գյուղի վրա դաղստանցի գրոհայինների հարձակման մասին:

 

Ըստ տեղեկությունների՝  15 գրոհայիններ պատանդ են վերցրել  5 տղամարդու: Վերջիններս հրաժարվում են շփվել զանգվածային լրատվամիջոցների հետ: Սակայն համագյուղացիները պատմել են, որ գրոհայինները տղամարդկանց խնդրել են «իրենց ուղեկցել մինչև Ռուսաստանի սահման, ինչի դիմաց փող ու հագուստ են տվել»:

 

Հայտնի է դարձել նաև, որ պատանդների հետ լավ են վերաբերվել:  Անհայտ են մնում նրանց ազատ արձակելու պատճառները:

 

Ըստ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ գրոհայինների մեծ մասը ոչնչացված է հատուկ գործողության շրջանակում: