Տավուշում 81-ամյա տղամարդը մնացել է անասնագոմի փլուզված տանիքի տակ և մահացել

11:32 • 30.08.12

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 09.18-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում փլուզվել է անասնագոմի տանիք:


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել Բերդ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը: Տեղում պարզվել է, որ անասնագոմում նորոգման աշխատանքներ կատարելիս փլուզվել է տանիքը, ինչի հետևանքով բնակիչներ՝ 81-ամյա Աշոտ Սմբատյանը և 75-ամյա Աղավնի Պետրոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Բերդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Աշոտ Սմբատյանը մահացել է: Բժիշկները Աղավնի Պետրոսյանի առողջական վիճակը գնահատել են բավարար: