ՀՀ ՊՆ-ն հերքում է երկու հայ զինվորի մահվան և ևս մի քանիսի վիրավորվելու մասին ադրբեջանական զլմների տեղեկությունները

12:14 • 30.08.12

ՀՀ Պաշտպանության նախարությունը հերքում է Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե շփման գծի Ֆիզուլիի հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու հայ զինվոր է սպանվել, ևս մի քանիսը վիրավորվել են: «Հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտում չի իրականացվել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Իսկ ի պատասխան հայկական կողմի տված զոհերի կամ վիրավորների վերաբերյալ հարցին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Իհարկե ոչ»:

 

Նշենք, որ այս մասին, մասնավորապես, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, ադրբեջանական կողմը հետ է մղել հայկական կողմի հարձակումը: Բացի հայկական կողմի կորուստները, ըստ ԱՊԱ-ի, ադրբեջանական կողմից վիրավորվել է մեկ զինվոր՝ Իլկին Քյամալ օղլու Պետիևը, ով հոսպիտալացվել է, իսկ նրա վիճակը գնահատվում է բավարար: