Իրանի հոգևոր առաջնորդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «բռնատիրական» է անվանել

12:53 • 30.08.12

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ միջուկային զենք արտադրել: Միևնույն ժամանակ նշվել է, որ Թեհրանը մտադիր չէ հրաժարվել խաղաղ նպատակներով ատոմային էներգիա կիրառելուց, հայտնում է Interfax-ը:

 

«Մեր կարգախոսն այսպիսին է` միջուկային էներգիան բոլորին, միջուկային զենքը՝ ոչ ոքի», - մասնավորապես ասել է Խամենեին:

 

Հոգևոր առաջնորդը, ելույթ ունենալով Թեհրանում անցկացվող Չմիավորման շարժման 16-րդ գագաթաժողովում, քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

 

«ՄԱԿ-ի ԱԽ-ի կազմը ոչ ռացիոնալ է, անարդար և բացարձակ ոչ ժողովրդավարական: Խորհուրդն ակնհայտորեն բռնապետության ձև է»,- մասնավորապես ասել է նա: