Նյու Յորքում ցուցադրվել է թենիսի աշխարհում ամենամեծ ռակետը (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ներկայացվել է թենիսի աշխարհում ամենամեծ ռակետը, որը ստեղծվել է հանրահայտ ամերիկացի թենիսիստուհի Բիլի Ժան Քինգի պատվին, գրում է Metro co. uk.-ը:
Ավտոբուսի մեծությամբ ռակետը ստեղծել է դիզայներ Աշրիտա Ֆուրմանը, ում աշխատանքներից 151-ը տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում: Ֆուրմանը լիահույս է, որ այս նոր աշխատանքը, որն արվել է 1970-ականներին Քինգի կողմից օգտագործված ռակետի օրինակով, ևս կգրանցվի աշխարահռչակ գրքում:
15.24 մետր երկարությամբ ռակետի լարերն իրականում ջրի ռետինե խողովակներ են, իսկ կոթն այնքան լայն է, որ նույնիսկ անհնար է ձեռքերով ամբողջովին գրկել այն:
Հսկայական ռակետը 22.2 անգամ ավելի է մեծ է սովորական տարբերակից: Դրա ստեղծմանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից` Նոր Զելանդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից մասնագետներ: Նույն թիմի օգնությամբ Ֆուրմանն ավելի վաղ ստեղծել էր աշխարհի ամենամեծ մատիտը:










