Թուրքերը քարկոծել են Սպարտակի ֆանատներին
«Սպարտակի» ֆան-ակումբի տնօրեն Օլեգ Սեմեոնովը կիսվել է Ստամբուլ իրենց մեկնումի մանրամասներով, որտեղ մոսկովյան ակումբը երեկ խաղաց «Ֆեներբախչեի» հետ:
«Թուրքական կողմը խոստացել էր տոմսարկղերը բացել ժամը 13-ին, բայց երբ մենք այդ ժամին գնացինք փակ էր, մեր երկրպագուները սկսեցին հավաքվել,- Սեմենովի խոսքերը փոխանցում է Gazeta.ru-ն,- այդ ամենը տեսնելով` թուրքերը սկեսցին մերոնց խփել քարերով եւ շշերով: Հետո, երբ մենք ավտոբուսներով մոտեցանք մարզադաշտին, թուրքերը կրկին սկսեցին մեզ քարկոծել եւ նույնիսկ մեր ավտոբուսի վրա շպրտեցին «Մոլոտովի կոկտեյլ»: Ապակիների ջարդվելուց մեր տղաներից մի քանիսը գլխի վնասվածքներ են ստացել: Թուրքերը ասում էին, որ մենք բոլորս հարբած ենք եւ ինչ-որ մեկը հայկական դրոշ է ծածանել: Բայց ո՞ւմ էր դա պետք: Ոստիկանները մեզ ոտքից գլուխ խուզարկեցին: Իսկ թուրքերը իրենց սեկտորում ծածանում էին Չեչնիայի դրոշը»:










