Իրադարձային
-ից
-ը
16:22 • 06.04.12Արգենտինայում փոթորիկի զոհ է դարձել 11 մարդԻշխանությունները հայտնել են, որ չորս մարդ մահացել է մայրաքաղաք Բուենոս Այրեսում, իսկ մյուս յոթը՝ քաղաքի արվարձաններում: Զոհերից մեկը էլեկտրահարվել է, իսկ 6-ը մնացել են փլատակների տակ:
16:19 • 06.04.12Հայ լինելու պատճառով նա հալածվել է. Թուրքիայում սպանված հայազգի զինվորի հարսնացուՍևակը հեռախոսազրույցներից մեկի ընթացքում պատմել է, որ ընկերներից մեկը սպառնացել է. «եթե Հայաստանի հետ պատերազմ սկսվի, առաջինը քեզ եմ սպանելու:»
16:15 • 06.04.12«Կենտրոնը», Հ2-ը և «Երկիր Մեդիան» թաքնված քաղաքական գովազդ են արել. ԵՄԱԸստ զեկույցի՝ այդ հաղորդումները հեռարձակվել են նույն տեսաշարով և նույն տեքստով, և ԲՀԿ-ի մասին նման նյութեր առավել հազվադեպ ցուցադրվել են նաև «Երկիր Մեդիայի» եթերում:
16:08 • 06.04.12Մոսկվայի օրերի շրջանակում Երևանում անցկացվել է ներդրումային ցուցահանդես և համաժողովՄոսկովյան պատվիրակության անդամները շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացված առաջարկությունների փաթեթներին:
15:52 • 06.04.12Հայ տաքսու վարորդը Մերձմոսկվայում 5 ուղևոր է մահացու թունավորելԻրավապահ մարմինների կարծիքով` տաքսու երիտասարդ վարորդը սպանել է 5 մարդու այդ թվում մի ոստիկանի, ինչպես նաև կողապտել մոտ 250 հազ ռուբլի:
15:46 • 06.04.12Ես կուսակցությունից կուսակցություն չեմ թռել, քաղաքական իմ բագաժը և ՀԱԿ-ի բագաժը մեծ է. Պետրոս ՄակեյանՄակեյանը 4 քաղաքական ուժերի միասնական շտաբ ստեղծելն աննախադեպ է համարում, բայց այլ հարց է, որ ԲՀԿ–ն իր ընտրատարածքում բավական ակտիվ ընտրակաշառքի խոստումներ է տալիս։
15:45 • 06.04.12Դավութօղլուն իրազեկել է Բան Կի Մունին Սիրիայի հետ սահմանին ռազմական գործողությունների մասինԴավութօղլուն ընդգծել է հարցի կարևորությունը` հավելելով, որ Թուրքիան պատրաստ է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին ապահովել իր տարածքից Սիրիայում իրավիճակի վերահսկման պայմաններով:
15:37 • 06.04.12Ելաբուգայում ադրբեջանցիները հայկական այբուբենը ներկայացրել են իբրև ադրբեջանականՀամալսարանի տնօրեն Ելենա Մերզոնի խոսքերով` հայկական այբուբենն իրենց ներկայացրել է Ելաբուգում ադրբեջանական սփյուռքի առաջնորդ Զիվար Օրուջովան:
15:36 • 06.04.12Հեռուստաալիքներն ամենաշատն անդրադարձել են ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին. ԵՄԱԵրևանի մամուլի ակումբին անցկացրած մշտադիրտարկման արդյունքների համաձայն՝ եթե ՀՀԿ–ն հիմնականում լուսաբանվել է՝ Հ1, «Արմենիա», «Արմնյուզ», Հ2 և Հանրային ռադիոյի եթերով, ապա ՀՅԴ–ն ...
15:27 • 06.04.12Չեխիան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում է ցանկանում«Չեխիայի Հանրապետությունը միշտ աջակցել է և կաջակցի այս նպատակին ուղղված միջազգային բոլոր նախաձեռնություններին»,- ասել է չեխ նախագահը:
15:27 • 06.04.12Ռուսաստանը նման է Թուրքիային և հարգում է այն ժամանակ, երբ Հայաստանը ուժեղ է. քաղաքագետՌիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ Լավրովի` Հայաստան կատարած այցի գլխավոր ուղերձը հետևյալն էր. «Ռուսաստանը պետք է Հայաստանին վերաբերվի հավասար ձևով»։
15:09 • 06.04.12Ռուսաստանն ու Եվրոպան միասին կհետազոտեն ՄարսըՆշվում է, որ նախագծի համաձայն 2016թ.-ին նախատեսվում է դեպ մարս զոնդ, իսկ 2018թ-ին` մարսագնաց արձակել կարմիր մոլորակի ուղղությամբ:
15:08 • 06.04.12«Ազատամարտի վետերանների միասնությունն» իր անդամներին կոչ է անում սատարել ՀՀԿ-ին«Ես կոչ եմ անում կանգնել Գերագույն (գլխավոր) հրամանատար Սերժ Սարգսյանի կողքին կանգնել և հաղթանակը մերն է լինելու: Փոխենք, որ փոխվենք: Աստված մեր հետ»:
14:56 • 06.04.12Պուտինին չեն թողել Աֆոնի Սուրբ լեռԱյցի շրջանակում, վարչապետը պատրաստվում էր լինել Վատոպեդ մենաստանում և հանդիպել վերջերս կալանքից ազատված Եֆրեմ վանահոր հետ:
14:49 • 06.04.12Րաֆֆի Հովհաննիսյանը միասնական շտաբի ստեղծելու փաստաթուղթը կստորագրի մեկ պայմանով«Անհրաժեշտ է, որ փաստաթղթի տակ ստորագրեն ոչ միայն կուսակցությունները, այլ նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված առաջատար դեմքերը՝, այսինքն` ցուցակի առաջին տասը հոգին»:
