Դավութօղլուն իրազեկել է Բան Կի Մունին Սիրիայի հետ սահմանին ռազմական գործողությունների մասին

15:45 • 06.04.12

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ, հայտնում է Hürriyet-ը:

Թուրք նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է թուրք-սիրիական սահմանին ուղղաթիռների մասնակցությամբ ռազմական գործողությունների անցկացման մասին: Նա հայտնել է, որ մեկ օրվա ընթացքում սահմանը հատել է ավելի քան 2.500 սիրիացի:

Դավութօղլուն ընդգծել է հարցի կարևորությունը` հավելելով, որ Թուրքիան պատրաստ է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին ապահովել իր տարածքից Սիրիայում իրավիճակի վերահսկման պայմաններով:

TRT Haber հեռուստաալիքը երեկ հաղորդել էր, որ վերջին օրերին Սիրիայից Թուրքիա գաղթողների թիվը կտրուկ ավելացել է: Գաղթականներն ապաստան են գտնում սահմանային ճամբարներում: Թուրքիան քայլեր է ձեռնարկում ճամբարների թիվն ավելացնելու ուղղությամբ:

Սիրիայում մեկ տարուց ավել է բախումներ են ընթանում հակակառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: Այս ժամանակահատվածում, ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, մահացել է ավելի քան 9.000 մարդ: