Արգենտինայում փոթորիկի զոհ է դարձել 11 մարդ
16:22 • 06.04.12
Արգենտինայում տեղի ունեցած ուժեղ փոթորիկի 11 մարդ է զոհվել, իսկ 20 մարդ վիրավորվել է , հայտնում է foxnews.com-ը: Քամին արմատախիլ է արել ծառեր, ոչնչացրել տանիքներ:
Իշխանությունները հայտնել են, որ չորս մարդ մահացել է մայրաքաղաք Բուենոս Այրեսում, իսկ մյուս յոթը՝ քաղաքի արվարձաններում: Զոհերից մեկը էլեկտրահարվել է, իսկ 6-ը մնացել են փլատակների տակ:
Placeholder









