Հայ տաքսու վարորդը Մերձմոսկվայում 5 ուղևոր է մահացու թունավորել
ՌԴ Օրենսդրության համաձայն` «անզգուշությամբ մահ պատճառելու», «խարդախության», «կողոպուտի» և «գողության» հոդվածներով Մոսկվայում ձերբակալվել է 23-ամյա հայաստանցի տաքսու վարորդը, տեղեկացնում է dolgoprudny-news.ru կայքը:
Քննիչները վստահ են, որ երիտասարդը միտումնավոր քնաբերով ալկոհոլ է հյուրասիրել իր ուղևորներին: Նրանց քնելուց հետո նա կողոպտել է իր «զոհերին»:
Իրավապահ մարմինների կարծիքով` տաքսու երիտասարդ վարորդը սպանել է 5 մարդու այդ թվում` մի ոստիկանի, ինչպես նաև կողապտել մոտ 250 հազ ռուբլի:









