Պուտինին չեն թողել Աֆոնի Սուրբ լեռ

14:56 • 06.04.12

Հունական իշխանություններն արգելել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ, նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին այցելել սուրբ Աֆոն լեռը, հայտնում է Седмица.ru-ն:

Ավագ ուրբաթի կապակցությամբ, Պուտինը մտադիր էր երկօրյա ուխտագնացություն կատարել Աֆոն: Այցի շրջանակում, վարչապետը պատրաստվում էր լինել Վատոպեդ մենաստանում և հանդիպել վերջերս կալանքից ազատված Եֆրեմ վանահոր հետ:

Այցը մերժվել է` Սուրբ Հարության տոնի կապակցությամբ չինովնիկների` արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ: