Չեխիան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում է ցանկանում

15:27 • 06.04.12

Չեխիան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում է ցանկանում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Վացլավ Կլաուսը:

«Չեխիայի Հանրապետությունը միշտ աջակցել է և կաջակցի այս նպատակին ուղղված միջազգային բոլոր նախաձեռնություններին»,- ասել է չեխ նախագահը:

Կլաուսն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Պետական այցի շրջանակներում, Ալիևն ունեցել է մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են Չեխիայի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները: Այցի ընթացքում ստորագրվել են տարբեր ոլորտներում միջպետական հարաբերություններին առնչվող փաստաթղթեր: