Ռուսաստանը նման է Թուրքիային և հարգում է այն ժամանակ, երբ Հայաստանը ուժեղ է. քաղաքագետ

15:27 • 06.04.12

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի գլխավոր ուղերձը հետևյալն էր. «Ռուսաստանը պետք է Հայաստանին վերաբերվի հավասար ձևով»։ «Ռուսաստանը նման է Թուրքիային և հարգում է այն ժամանակ, երբ Հայաստանը ուժեղ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը:

Բացի այդ, Լավրովի հայաստանյան այցելությունը և նշանակությունը
շատ դեպքերում, քաղաքագետի կարծիքով, կապված էր երեք քաղաքական նպատակների հետ: Առաջինը` Ռուսաստանի համար Հայաստանի կարևորության ցուցադրությունն էր։ Երկրորդը` ևս մեկ անգամ ցույց տրվեց Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Երրորդը, ըստ քաղաքագետի, այն էր, որ այցը խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ էր, և իրավիճակի զննում էր ընտրություններից առաջ, քանի որ կայունությունն ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան ժողովրդավարությունը»,- ասաց Կիրակոսյանը:

Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանը Ռուսաստանի համար միակ վստահելի գործընկերն է և Ռուսաստանը ընդունում է դա:

Իսկ սա կապված է նրա հետ, որ Հայաստանը ավելի մեծ ներգրավվածություն է ցույց տալիս արևելյան գործընկերության ծրագրերում. «Եվ երկրորդ, քանի որ Սեյրան Օհանյանի նախարարության շրջանում Հայաստանն ավելի շատ է խորացնում կապերը ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ»,- ասաց նա: