Իրադարձային
-ից
-ը
06:24 • 01.05.20ԱՄՆ-ում ոստիկանները բռնել են փողոցի հանդիպակաց ուղղությամբ «ավտոմեքենաների վրա հարձակվող» կովին. РИА НовостиՀաղորդվում է, որ իրավապահներին տեղի բնակիչների օգնությամբ հաջողվել է կովին քշել մոտակա տներից մեկի հետնամաս: Այնուհետև «իրավախախտին» վերադարձրել են իր տիրոջը:
05:43 • 01.05.20Չինաստանը թույլ չի տալիս, որ ԱՀԿ-ն մասնակցի նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման հանգամանքների շուրջ տարվող հետաքննությանը. РИА НовостиՆա ընդգծել է, որ ԱՀԿ-ի համար շատ կարևոր է իմանալ կորոնավիրուսի առաջացման հանգամանքները նոր համաճարակները կանխելու համար:
05:09 • 01.05.20Պեսկովն անմտություն է որակել հիվանդությունից հետո Միշուստինի՝ պաշտոնից ազատման վերաբերյալ ենթադրությունները. ВедомостиՆշվում է, որ նման տեղեկատվություն էր հայտնել «Медуза»-ի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
04:25 • 01.05.20Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ. Sham FMԱպրիլի 21-ին հայտնի էր դարձել, որ հակաօդային պաշտպանության սիրիական համակարգերը Պալմիրի երկնքում իսրայելական մի քանի հրթիռներ են խոցել:
03:19 • 01.05.20Իտալիայում 1 օրում ապաքինվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակված ավելի քան 4600 մարդ. ANSART-ի փոխանցմամբ, նաև հաղորդվում է, որ 1 օրում Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդությունից մահացել է 285 մարդ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 27 967 է:
02:50 • 01.05.20Այսօրվանից ուժի մեջ է մտնում նավթի արդյունահանման ծավալների կրճատման շուրջ ՕՊԵԿ+-ի երկրների նոր համաձայնությունըԱվելի վաղ հայտնել էինք, որ ՕՊԵԿ+-ի երկրները ապրիլի 12-ին կայացած արտահերթ նիստում համաձայնեցրել են կազմակերպության անդամ բոլոր 23 երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատումը:
02:37 • 01.05.20Թրամփը հայտարարել է, թե Չինաստանը կարող էր կանգնեցնել կորոնավիրուսը, սակայն դա չի արել. РИА Новости«Մենք առևտրային գործարք ենք կնքել: Սակայն դա այժմ երկրորդական է վիրուսի շուրջ տեղի ունեցողի հետ համեմատությամբ: Այս իրավիճակն անթույլատրելի է»,- ասել է Թրամփը:
01:52 • 01.05.20Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին համաձայնել է մասնակցել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հետ բանավեճինՀաղորդվում է, որ բանավեճը տեղի կունենա մայիսի 1-ին:
01:35 • 01.05.20Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար. Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՄիաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
01:09 • 01.05.20ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը մոտ ապագայում կգտնվի հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո. НТВՎերջինս հայտնել է, որ Միշուստինը մոտ ժամանակներս կգտնվի բժշկական հաստատություններից մեկում՝ բժիշկների հսկողության տակ:
00:55 • 01.05.2070-ամյա Նադեժդա Բաբկինան դուրս է գրվել հիվանդանոցից. նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվելՀոսպիտալացումից հետո 70-ամյա Բաբկինան կորոնավիրուսի առկայության թեստ էր հանձնել, սակայն, ըստ լրատվամիջոցի, թեստի պատասխանը բացասական է եղել:
00:16 • 01.05.20Գյումրիում «Հայինկասացիա»-ի աշխատակիցը 10 միլիոն դրամ գումարը բանկից ստացել ու անհետացել է. Shamshyan.comԳյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է կատարվում երեկ՝ ապրիլի 29-ին Կումայրիի ոստիկանություն դիմած Վալերի Սարգսյանի դիմումի փաստով:
23:51 • 30.04.20Գերմանիան թուլացնում է կորոնավիրուսային սահմանափակումները․ հաջորդ ամիս կբացվեն դպրոցները, մշակութային և մարզական հաստատությունները«Մենք համաձայնության ենք եկել վերաբացել մարզական հարթակները և մշակութային հաստատությունները, ինչպիսիք են՝ թանգարանները, ցուցասրահները, պատկերասրահները, հուշարձանները, ինչպես նաև կենդանաբանական և բուսաբանական այգիները»,-ասել է նա:
23:34 • 30.04.20Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը և հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը հրավիրվել են ԱՀ ոստիկանություն. հայտարարությունԱրցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարում է․ մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը․ մենք դեմ ենք տարածքներ խաղաղության կամ բաց կոմունիկացիաների դիմաց բանաձևին։
23:33 • 30.04.20«Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի պիկն այլևս անցյալում է»․ Բորիս Ջոնսոնը խոստացել է հաջորդ շաբաթ ներկայացնել տնտեսության վերականգնման պլանը․ BloombergՆա միաժամանակ ընդգծել է, որ առայժմ կարանտինային միջոցառումների չեղարկման կամ թուլացման մասին բոլոր խոսակցությունները վաղաժամ են։
