ԱՄՆ-ում ոստիկանները բռնել են փողոցի հանդիպակաց ուղղությամբ «ավտոմեքենաների վրա հարձակվող» կովին. РИА Новости
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում ոստիկանները կով են բռնել, որը հարձակում էր գործում հանդիպակաց շարժվող ավտոմեքենաների վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով UPI-ին:
Նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ իրավապահներին են դիմել տեղի բնակիչները և խնդրել բռնել կովին: Կենդանին վազելիս է եղել փողոցի երթևեկելի հատվածի հանդիպակաց ուղղությամբ և փորձել վնասել անցնող մեքենաները:
Հաղորդվում է, որ իրավապահներին տեղի բնակիչների օգնությամբ հաջողվել է կովին քշել մոտակա տներից մեկի հետնամաս: Այնուհետև «իրավախախտին» վերադարձրել են իր տիրոջը:










