Թրամփը հայտարարել է, թե Չինաստանը կարող էր կանգնեցնել կորոնավիրուսը, սակայն դա չի արել. РИА Новости
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանը կարող էր կանգնեցնել կորոնավիրուսը, սակայն դա չի արել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցը:
«Այն հնարավոր էր կանգնեցնել, չէ որ դա դուրս էր եկել Չինաստանից»,- ասել է Թրամփը ճեպազրույցի ժամանակ:
Իր խոսքով՝ Չինաստանը կամ չի կարողացել կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը, կամ չի արել դա:
«Մենք առևտրային գործարք ենք կնքել: Սակայն դա այժմ երկրորդական է վիրուսի շուրջ տեղի ունեցողի հետ համեմատությամբ: Այս իրավիճակն անթույլատրելի է»,- ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ այժմ ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակման ավելի քան 1 միլիոն դեպք է գրանցվել, մահացածների թիվը գերազանցում է 60 հազարը:










