Պեսկովն անմտություն է որակել հիվանդությունից հետո Միշուստինի՝ պաշտոնից ազատման վերաբերյալ ենթադրությունները. Ведомости
ՌԴ նախագահի խոսնակ Դմիրտրի Պեսկովտ անմտություն է որակել այն ենթադրությունը, թե կորոնավիրուսով վարակված վարչապետ Միխայիլ Միշուստինը կարող է չվերադառնալ այդ պաշտոնին: Այս մասին հաղորդում է Ведомости-ն:
Նշվում է, որ նման տեղեկատվություն էր հայտնել «Медуза»-ի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեսակապի միջոցով հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և այժմ մտադիր է ինքնամեկուսանալ: Պուտինի հետ զրույցի ընթացքում նա առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին վարչապետի պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու է առաջարկել, որը հաստատվել է Պուտինի կողմից:
Պարբերականը նշում է, որ բոլոր փոխվարչապետները ամեն օր կորոնավիրուսի թեստ են հանձնում










