Այսօրվանից ուժի մեջ է մտնում նավթի արդյունահանման ծավալների կրճատման շուրջ ՕՊԵԿ+-ի երկրների նոր համաձայնությունը

02:50 • 01.05.20

ՕՊԵԿ+-ի երկրները մայիսի 1-ից սկսում են իրականացնել նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ նոր համաձայնության պայմանները: Այս մասին հայտնում է Газета.ру-ն՝ հղում տալով РИА Новости-ին:

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝այս տարվա մայիս-հունիս ամիսներին նավթի արդյունահանման կրճատումը կկազմի օրական 9.7 միլիոն բարել: Հետո հուլիսից մինչև դեկտեմբեր կրճատումը պետք է հասնի օրական 7.7 միլիոն բարելի: Ընդ որում 2021-ի սկզբից մինչև 2022-ի մայիս նավթի արդյունահանումը պետք է նվազի մինչև օրական 5.8 միլիոն բարել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՕՊԵԿ+-ի երկրները ապրիլի 12-ին կայացած արտահերթ նիստում համաձայնեցրել են կազմակերպության անդամ բոլոր 23 երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատումը: