ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը մոտ ապագայում կգտնվի հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո. НТВ
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, կտեղափոխվի հիվանդանոց: Այս մասին հայտնում է ntv.ru-ն՝ հղում տալով վարչապետի մամուլի խոսնակ Բորիս Բելյակովին:
Վերջինս հայտնել է, որ Միշուստինը մոտ ժամանակներս կգտնվի բժշկական հաստատություններից մեկում՝ բժիշկների հսկողության տակ:
«Իսկ նրանք, որոնք վերջերս սերտ շփման մեջ են եղել Միշուստինի հետ, կորոնավիրուսի թեստ կհանձնեն»,- ասել է Բելյակովը՝ ընդգծելով, որ ՌԴ վարչապետը վերջին մի քանի շաբաթների ընթացքում առավելագույնս սահմանափակել էր ֆիզիկական շփման շրջանակը՝ բակացությունները, հանդիպումներն ու նիստերը Միշուստինն անցկացնում էր տեսակապի կամ հեռախոսի միջոցով:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել և այժմ մտադիր է ինքնամեկուսանալ:










