Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ. Sham FM

04:25 • 01.05.20

Իսրայելը 5 հրթիռ է արձակել Էլ Կունեյտր նահանգւմ՝ երկրի հարավ-արևմուտքում: Այս մասին հաղորդում է Sham FM ռադիոկայանը, գրում է Life.ru-ն:

Նշվում է, որ հարվածը հասցվել է Գոլանի բարձունքներից և մի քանի օբյեկտների նյութական վնաս հասցրել:

SANA-ն հաղորդում է, որ դրանք գտնվում են Դամասկոսից 40 կմ հեռավորության վրա: Տեղի ունեցածի հետևանքով տուժածներ չկան:

Ապրիլի 21-ին հայտնի էր դարձել, որ հակաօդային պաշտպանության սիրիական համակարգերը Պալմիրի երկնքում իսրայելական մի քանի հրթիռներ են  խոցել: