Իտալիայում 1 օրում ապաքինվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակված ավելի քան 4600 մարդ. ANSA
Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսից 1 օրում 4693 մարդ է ապաքինվել: Ընդհանուր առմամբ՝ վիրուսից Իտալիայում ապաքինվել է 75 945 մարդ: Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը՝ հղում տալով քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտին:
RT-ի փոխանցմամբ, նաև հաղորդվում է, որ 1 օրում Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդությունից մահացել է 285 մարդ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 27 967 է:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 211 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










