Իրադարձային
-ից
-ը
09:07 • 01.05.19«Սանիթեք»-ի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, որը պոկվել և ընկել է նրա վրաՊարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 13 հասցեում գտնվող «ԱյԴի» բանկի մոտակայքում «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «Volvo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Բ., ծնված 1988 թ.) հետընթաց կատարելիս բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով սյունն ամբողջությամբ պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա
07:22 • 01.05.19Մեքսիկայում շուրջ 200 երեխա ապուրից թունավորվել էՆշվում է, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է ավանդական ապուրը ճաշակելուց հետո:
06:35 • 01.05.19Նարուհիտոն դարձավ Ճապոնիայի նոր կայսրըԱրարողության ժամանակ Նարուհիտոյի աջ ձեռքին կանգնեց նրա կրտսեր եղբայրը` Ակիսինոն:
06:07 • 01.05.19Ընկերության հնդիկ տնօրենը Երևանում կիբերհանցագործությամբ է զբաղվել (տեսանյութ)Խուզարկության պահին վարձակալած տարածքում է եղել 8 անձ՝ 4 հայ, 4 հնդիկ։
05:49 • 01.05.19Նիգերիայում ազատել են պատանդի կարգավիճակում գտնվող նավթային ընկերության աշխատակիցներինՁերբակալվածներ դեռ չկան: Ոստիկանությունը պարզում է չարագործների ինքնությունը:
04:00 • 01.05.19Տուլայում տղամարդը գնորդների ներկայությամբ դանակի 19 հարված է հասցրել գանձապահինՆերկաներից ոչ ոք չի համարձակվել օգնել վերջինիս:
03:40 • 01.05.19ԱՄՆ-ում տղամարդը հայտնվել է մետրոյի ռելսերի վրա և կենդանի մնացել (տեսանյութ)Կադրերում երևում է, թե ինչպես են փրկարարները բարձրացնում տղամարդուն, ապա նրան տեղափոխում են պատգարակով:
02:12 • 01.05.19CNN-ն ու BBC-ն Վենեսուելայում արգելափակվել ենCNN-ի ցուցադրությունը դադարեցվել է Կարակասում կառավարության դեմ ցույցերի ժամանակ:
00:51 • 01.05.19ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
00:23 • 01.05.19Կոտայքի մարզում ավտոմեքենան բախվել է գազի բաշխիչ կայանին. առաջացել է վառելիքի արտահոսքՄինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաները հոսանքազրկվել են տեղի ուժերով:
00:15 • 01.05.19Լոռու մարզում 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետն իրեն ծեծի է ենթարկել. Shamshyan.comՀամբարձումյանը Խնկոյան համայնքի ղեկավարն է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ:
23:25 • 30.04.19Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներՎենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներիմիջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ ...
23:01 • 30.04.19Հայկ Մարությանը հյուրընկալել է «Գրեմմի»-ի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային և ջազի հայ վարպետներին (տեսանյութ)Քաղաքապետը շնորհավորել է ջազի վարպետներին Ջազի միջազգային օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել այսօր երեկոյան երևանյան համերգի ժամանակ երևանցիներին ու հյուրերին ջազառատ երեկո պարգևելու համար:
22:48 • 30.04.19«Միսս Ֆրանսիա» մրցույթի մասնակիցը տրակտորի տակ է ընկել և մահացելԴեպքը տեղի է ունեցել Լուար շրջանում: Պարբերականի տվյալներով՝ 22 ամյա Ռոլլանը հեծանիվ քշելիս է եղել, երբ անսպասելիորեն ճանապարհին մեքենա է հայտնվել, և աղջիկը ստիպված ...
22:29 • 30.04.19Իրանի նախագահը Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերը ահաբեկչական խմբավորում հռչակելու մասին օրենք է ստորագրել«Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան ուժերն ահաբեկչական են, իսկ ԱՄՆ կառավարությունը՝ ահաբեկչության հովանավոր»,- ասված է փաստաթղթում:
