Իրադարձային
-ից
-ը
14:50 • 27.12.18Բնապահպանության նախարարի պաշտոնակատարը հրաժարվել է պատգամավորի մանդատից, սակայն հստակ չէ՝ կմնա նախարար, թե ոչԲնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է գրել, սակայն դեռևս որոշված չէ՝ կվերանշանակվի բնապահպանության նախարարի պաշտոնում, թե ոչ:
14:33 • 27.12.18Երգչուհի Լոլիտան ասել է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնողների թվում շատ են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներըՊատասխանելով հարցին, թե ինչու են հետխորհրդային երկրների քաղաքական դաշտում այդքան շատ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ գործիչները, Լոլիտան ասել է. «Դա եղել է միշտ և ամենուր»:
14:16 • 27.12.18Եթե մեքենաները կանգնեցնենք, երկիրը կաթվածահար վիճակում է հայտնվելու. միջազգային բեռնափոխադրողները բողոքի ակցիա անցկացրին Կառավարության դիմաց (տեսանյութ)Ըստ նրա՝ իրենց հաստատագրված վճարումը 75-80 հազար դրամ էր կազմում, այժմ արդեն 240-250 հազար դրամ հասնող հարկերն են, դրան էլ ավելացված ճանապարհային հարկը՝ տարեկան 450 000 դրամ:
14:14 • 27.12.18Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը ֆեյսբուքյան էջը, որտեղ հրապարակվել է նաև տեսանյութ:
14:05 • 27.12.18Եգիպտոսի նախագահի՝ սպորտով զբաղվելու և նիհարելու կոչը երկրում խիստ քննադատության է արժանացելՆա հրապարակայնորեն քննադատում է եգիպտացիների կենսակերպը՝ կոչ անելով դպրոցներում ավելի մեծ ուշադրություն հատկացնել ֆիզկուլտուրայի դասերին, և փորձում է հեծանիվով հաճախ երթևեկելով օրինակ ծառայել մյուսների համար:
13:39 • 27.12.18Կառավարությունը 5 միլիարդ 705 միլիոն դրամ հատկացրեց հերթում հաշվառված 1140 նախկին զինվորականի՝ բնակարանային խնդիրների լուծման համար (տեսանյութ)Հարցին անդրադարձավ նաև Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը և հարցրեց, թե արդյոք սա նշանակում է, որ մարզերում նրանք կարող են այս գումարով գնել բնակարան…
13:17 • 27.12.18Նախարարներին կից կստեղծվեն հասարակական խորհուրդներԿառավարությունն այսօր որոշեց քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարներին կից ստեղծել հասարակական խորհուրդներ:
13:11 • 27.12.18Վաղվանից ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. ամենուրեք սպասվում է ձյունԴեկտեմբերի 27-ին հյուսիսային շրջաններում, 28-ին կենտրոնական շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
13:03 • 27.12.18Վարդենիս, Ձորագետ, Վարդանաշեն համայնքներում տեղի կունենա համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունԱյսպիսով, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արամ Հարությունյանը...
12:51 • 27.12.18Մոսկվայում իրավապահներն օրական 25 000 «էքստազի» արտադրող թաքնված լաբորատորիա են հայտնաբերելՈստիկանները ներսում գտել են 30 կգ փոշիանման նյութ, 15 կգ թմրամիջոցներ, հեղուկով լցված տարաներ, կշեռք և դեղահաբ արտադրելու համար նախատեսված սարքավորումներ:
12:34 • 27.12.18Հայտնի «Արծիվ ու գիր. վերաբեռնում» հեռուստահաղորդման հաղորդավարուհին արցունքն աչքերին հայտնել է նախագծի ավարտի մասին (տեսանյութ)«Ավարտվեց երկու տարի տևած ճամփորդությունը: Շնորհակալ եմ: Ես ձեզ անչափ սիրում եմ: Հիմա ինձ մոտ իսկական շոկ է, որից սիրտս կտոր-կտոր է լինում»,- գրել է Իվլեևան տեսահաղորդագրությանը կից:
12:29 • 27.12.18Չարաշահումներ են բացահայտվել զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքումՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մի շարք չարաշահումներ են բացահայտվել զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում, մեղադրանք է առաջադրվել կապալառու ընկերության գործադիր...
12:04 • 27.12.18Աթենքում պայթյուն է որոտացել եկեղեցու մոտՀայտնի է, որ գլխի ու ձեռքերի վնասվածք է ստացել ոստիկանը, որը մոտեցել է պայթուցիկին: Նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Ըստ մեկ այլ աղբյուրի՝ վնասվածքներ է ստացել նաև եկեղեցու պահակը:
11:56 • 27.12.18Թթվասերը, առանց կրեմի կամ սպիտակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ. ԱՆ-ն ներկայացնում է սննդամթերքի պահպանման ժամկետներըԹռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջարեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
11:44 • 27.12.18Իսակովի պողոտայում բախվել են Lexus և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ. կա 2 զոհ, 3 վիրավոր, ըստ տեղեկությունների՝ Lexus-ն առևանգված է եղել. Shamshyan.comԵրեկ՝ ժամը 23։30-ի սահմաններում, Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորամասի դիմաց, բախվել են Lexus և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 3 հոգի՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
