Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
17:15 • 04.09.13Apple-ն առաջին անգամ iPhone-ի առանձին շնորհանդես կկազմակերպի Չինաստանում. ԶԼՄ-ներՍա առաջին դեպքն է, երբ տեխնոլոգիական հսկան առանձին, հատուկ միջոցառում է կազմակերպում Չինաստանում։ Սա վկայում է այն մասին, որ Apple-ը լուրջ ծրագրեր ունի կապված չինական շուկայի հետ։
14:49 • 04.09.13Նոր Android-ն անվանել են KitKat շոկոլադի պատվինGoogle ընկերությունը հայտարարել է, որ Android-ի հաջորդ տարբերակը (4.4) կստանա «KitKat» անվանումը՝ ի պատիվ հայտնի շոկոլադի, որն արտադրում է Nestle ընկերությունը։
08:42 • 04.09.13Էյնշտեյն, Նոբել, Էդիսոն. հանճարները՝ մանուկ ժամանակ (լուսանկարներ)Huffington Post-ը ներկայացրել է բոլոր ժամանակների հանճարեղ մտածողության տեր գյուտարարներին և գիտնականներին՝ մանուկ ժամանակ:
00:58 • 04.09.13Ամերիկացի գիտնականները թափանցիկ իմպլանտանտ են ստեղծել գանգի համարԻմպլանտը պատրաստված է կերամիկական նյութից, որն օգտագործվում է ատամի շապիկների պատրաստման համար, և այն թափանցիկ է դարձել մի շարք քիմիական վերամշակումներից հետո:
00:13 • 04.09.13Հաջորդ սերնդի լրտեսական սարքավորումը կարող է լինել սովորական կիսաբաճկոն (լուսանկարներ)Կիսաբաճկոնը գրանցում է մոտակայքում գտնվող հեռախոսների տվյալները և օգտագործում դրանք՝ հեռախոսի գտնվելու վայրը որոշելու համար:
20:02 • 03.09.13ВКонтакте-ն հրաժարվել է Google-ի քարտեզներիցВКонтакте սոցիալական կայքը դադարեցրել է կիրառել Google-ի քարտեզները: Google-ի ծառայությունից հրաժարումը բացատրվում է ընկերության կողմից մատուցվող ծառայության համար սահմանված չափազանց բարձր գներով:
19:00 • 03.09.13ԱՄՆ-ում իրավապահ մարմինների աշխատակիցների համար հատուկ սոցկայք է ստեղծվելԱՄՆ-ում իրավապահ մարմինների աշխատակիցների համար հատուկ սոցկայք է ստեղծվել՝ BlueLine-ը, որտեղ ոստիկանները կկարողանան կիսվել իրենց փորձով և օգտակար տեղեկատվությամբ՝ առանց զգուշանալու:
15:40 • 03.09.13Համացանցում է հայտնվել iPhone 5C-ի մասին առաջին տեսանյութըՄոտ 50 վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես է նորույթը գործում։ Բացի այդ, դատելով տեսանյութից՝ պարզ է դառնում, որ այն շատ նման է iPhone 5-ին։
14:03 • 03.09.13Հնագետները հայտնաբերել են 1700 տարվա բրդյա սվիտերԸստ գիտնականների՝ հագուստը պատրաստվել է 230-390թթ. ընթացքում, ու, ըստ ամենայնի, այն կրել է բարձրադիր շրջաններում ապրող որսորդ։
12:43 • 03.09.13Գորտ, որը լսում է՝ բերանով. ֆրանսիացիները լուծել են երկկենցաղի առեղծվածըՕգտագործելով ռենտգենային ճառագայթներ՝ գիտնականները պարզել են, որ գորտի բերանը գործում է ռեզոնատոր կամ արագացուցիչ՝ մյուս գորտերի արձակած ձայների հաճախականությունը որսալու համար։
10:25 • 03.09.13Apple-ը պետք է թողարկի նոր սմարթֆոն՝ ոչ iPhone. Սթիվ Վոզնյակ (տեսանյութ)Լրագրողի այն հարցին, թե ինչու Վոզնյակը նման խորհուրդ չի տալիս անձամբ ընկերության ղեկավար Թիմ Կուկին, Սթիվը պատասխանել է, որ չի ցանկանում խնդիրներ ունենալ ընկերության գործող ղեկավարության հետ։
08:33 • 03.09.13Ամերիկացին հայտնել է, որ կարող է ջնջել Facebook-ի ցանկացած օգտատիրոջ նկար և պարգևատրվել կլորիկ գումարովՍոցկայքի ղեկավարությունը Արուլ Կումարին ԱՄՆ 12500 դոլար է վճարել. հայտնաբերված թերությունը բավականին լուրջ է եղել՝ փաստացի հնարավոր է եղել ջնջել նույնիսկ անձամբ Մարկ Ցուկերբերգի նկարները:
00:55 • 03.09.13Ալպյան սառցադաշտերի հալոցքին նպաստել է արդյունաբերական մուրը. հետազոտությունԸստ հետազոտության հեղինակների՝ 19-րդ դարի կեսերին եվրոպական «նորածին» արդյունաբերության արդյունքում առաջած մրի արտանետումները կարող էին հանգեցնել ալպիական սառցադաշտերի զանգվածային հալոցքի:
00:15 • 03.09.13Հայտնվել է Samsung-ի խելացի ժամացույցի լուսանկարը՝ նախքան շնորհանդեսըSamsung-ն իր «խելացի ժամացույցը» պետք է ներկայացնի սեպտեմբերի 4-ին, սակայն նախքան շնորհանդեսը աղմուկ հանած սարքի լուսանկարը հայտնվել է ինտերնետում:
23:52 • 02.09.13Jaguar-ը ներկայացրել է իր նոր մոդելի առաջին լուսանկարըԲրիտանական Jaguar ընկերության ղեկավարությունը պաշտոնապես հաստատել է, որ սերիական արտադրության քրոսովերի նախատիպը կցուցադրվի Ֆրանկֆուրտի ավտոսրահի ժամանակ:
