Հայտնվել է Samsung-ի խելացի ժամացույցի լուսանկարը՝ նախքան շնորհանդեսը
Samsung-ն իր Galaxy Gear «խելացի ժամացույցը» պետք է ներկայացնի սեպտեմբերի 4-ին Բեռլինում, սակայն նախքան շնորհանդեսը աղմուկ հանած սարքի լուսանկարը հայտնվել է ինտերնետում, հայտնում է venturebeat.com-ը:
Հաշվի առնելով, որ սպասվում են մրցակիցներ Sony-ի, Apple-ի ու Pebble-ի նորույթները, Galaxy Gear-ի տեսքի ու սարքային ապահովման շուրջ շահարկումները հեղեղել էին մամուլը:
Աղբյուրը նշում է, թե այս դեպքում ոչ թե նախատիպի մոդելն է ցուցադրվել, ինչպես նախկինում, այլ վերջնականը: Արդեն պատրաստ է նաև նորույթի գովազդային հոլովակը:
Այս նկարն էլ հանվել է տեսանյութից: Ըստ այդմ՝ Samsung-ի նորույթն ունենալու է քառակուսի էկրան: Հատկապես դուր կգա նրանց, ովքեր մտահոգ են առողջությամբ ու ֆիթնեսի հարցերով:
Սակայն աղբյուրի պնդմամբ՝ Samsung-ի խելացի ժամացույցից պետք չէ ակնկալել, թե կփոխարինի սմարթֆոնին. սա նախևառաջ սմարթֆոնի «զուգընկեր» է, ոչ փոխարինող:










