Հնագետները հայտնաբերել են 1700 տարվա բրդյա սվիտեր

14:03 • 03.09.13

Գիտնականներն այն կարծիքին են, որ գլոբալ տաքացման հետևանքով ցուրտ ու սառույցով պատված վայրերում կարվեն մեծ թվով ուշագրավ հնագիտական հայտնագործություններ, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ սառույցների հալման հետևանքով հայտնաբերված ամենաթարմ նմուշը 1700 տարվա պատմություն ունեցող բրդյա սվիտերն է։

 

Նորվեգիայում արված հայտնագործությունը լույս կսփռի Երկաթե դարաշրջանում ապրող մարդկանց կենսակերպի վրա։  Սվիտերը հայտնաբերվել է հալչող ձյան մեջ և վզի հատվածում ունի շրջանաձև կտրվածք։

 

Ըստ գիտնականների՝ հագուստը պատրաստվել է 230-390թթ. ընթացքում, ու, ըստ ամենայնի, այն կրել է բարձրադիր շրջաններում ապրող որսորդ։ 

 

Մանրադիտակի տակ նմուշն ուսումնասիրելուց հետո մասնագետները պարզել են, որ այն գործված է բրդի 2 տարբեր տեսակից՝ ծեր ոչխարի ու գառնուկի ավելի փափուկ բրդից։
 

Հնագետները հայտնաբերել են 1700 տարվա բրդյա սվիտեր