Jaguar-ը ներկայացրել է իր նոր մոդելի առաջին լուսանկարը

23:52 • 02.09.13

Բրիտանական Jaguar ընկերության ղեկավարությունը պաշտոնապես հաստատել է, որ սերիական արտադրության քրոսովերի նախատիպը կցուցադրվի Ֆրանկֆուրտի ավտոսրահի ժամանակ, հաղորդում է Вести.ru-ն:


Բրիտանացիների հրապարակած լուսանկարում հնարավոր է տեսնել Jaguar C-X17 անունը ստացած մեքենայի ուրվագծերը: Jaguar-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ մեքենայի շնորհիվ պետք է պատկերացում ստեղծվի Jaguar-ի նորարարական ապագայի մասին: 


Ըստ որոշ տվյալների, մեքենան վաճառքում կհայտնվի 2015 թվականին: Շարժիչները կլինեն նույնը, ինչ Range Rober Evoque-ի դեպքում: Մեքենան կունենա 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփ: Հայտնի է, որ քրոսովերը կպատրաստվի PLA ալյումինե հարթակի վրա:


 

Jaguar-ը ներկայացրել է իր նոր մոդելի առաջին լուսանկարը