Հաջորդ սերնդի լրտեսական սարքավորումը կարող է լինել սովորական կիսաբաճկոն (լուսանկարներ)

00:13 • 04.09.13

Անվտանգության փորձագետները բացահայտել են վերահսկողության գրքույկները, որտեղ նկարագրված է, թե ինչպիսին են լինելու հաջորդ սերնդի լրտեսական գաջեթները, գրում է Daily Mail–ը:

 

Գրքույկներում, որոնք նախատեսված են եղել ամերիկյան Gamma Group ընկերության կողմից վաճառվող FinFisher վերահսկման ծրագրի համար, խոսվում է կիսաբաճկոնի մասին, որը գրանցում է մոտակայքում գտնվող հեռախոսների տվյալները և օգտագործում դրանք՝ հեռախոսի գտնվելու վայրը որոշելու համար:


Մոտակայքում գտնվող բջջային հեռախոսի նույնականացման համարը գրանցելու համար անհրաժեշտ է 90 վայրկյան: Գրքույկում ասվում է նաև, որ սարքավորումն աշխատում է ցանկացած բջջային ցանցի պարագայում յուրաքանչյուր երկրում և նույնիսկ կարող է կիրառվել տեղաշարժվող մեքենաներում գտնվող հեռախոսներին հետևելու համար: 
 

 

Հաջորդ սերնդի լրտեսական սարքավորումը կարող է լինել սովորական կիսաբաճկոն (լուսանկարներ)