Apple-ն առաջին անգամ iPhone-ի առանձին շնորհանդես կկազմակերպի Չինաստանում. ԶԼՄ-ներ

17:15 • 04.09.13

Ամերիկյան Apple ընկերությունը Կալիֆոռնիայում գտնվող իր գլխամասում սեպտեմբերի 10-ին տեղի ունենալիք միջոցառման շրջանակներում, ըստ տարբեր աղբյուրների, պատրաստվում է ներկայացնել նոր iPhone սմարթֆոնները։ 

 

Սակայն, ինչպես նշում է thenextweb.com կայքը, չինական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ իրենք ևս հրավիրատոմս են ստացել Apple-ից, բայց ոչ թե սեպտեմբերի 10-ի, այլ սեպտեմբերի 11-ին Պեկինում տեղի ունենալիք միջոցառմանը մասնակցելու համար։

 

Սա առաջին դեպքն է, երբ տեխնոլոգիական հսկան առանձին, հատուկ միջոցառում է կազմակերպում Չինաստանում։ Սա վկայում է այն մասին, որ Apple-ը լուրջ ծրագրեր ունի կապված չինական շուկայի հետ։ 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Apple-ը մտադիր է ներկայացնել միանգամից 2 նոր սմարթֆոն՝ «սովորական» iPhone 5S-ն ու բյուջետային iPhone 5C-ն, որը նախատեսված է չինական ու հնդկական շուկաների համար։

 

Apple-ն առաջին անգամ iPhone-ի առանձին շնորհանդես կկազմակերպի Չինաստանում. ԶԼՄ-ներ