Նոր Android-ն անվանել են KitKat շոկոլադի պատվին
Google ընկերությունը հայտարարել է, որ Android-ի հաջորդ տարբերակը (4.4) կստանա «KitKat» անվանումը՝ ի պատիվ հայտնի շոկոլադի, որն արտադրում է Nestle ընկերությունը, գրում է hitech.vesti.ru-ն։
Google և Nestle ընկերությունների միջև համաձայնություն է կնքվել Android և KitKat բրենդների համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Կողմերից և ոչ մեկը մյուսին ոչինչ չի վճարում, պարզապես ընկերությունները որոշել են ինչ-որ «ուրախ և անսպասելի» բան իրականացնել։
Օպերացիոն համակարգի հերթական տարբերակը «KitKat» անվանելու գաղափարն առաջացել է Google ընկերության աշխատակիցներից մեկի մոտ։ Փաթեթավորման վրա կանաչ ռոբոտի պատկերներով շոկոլադները կհայտնվեն այս տարի։










