ԱՄՆ-ում իրավապահ մարմինների աշխատակիցների համար հատուկ սոցկայք է ստեղծվել
ԱՄՆ-ում իրավապահ մարմինների աշխատակիցների համար հատուկ սոցկայք է ստեղծվել՝ BlueLine-ը, որի աշխատանքներն արդեն գրեթե ավարտվել են, հայտնում է Газета.Ru-ն՝ The Huffington Post-ին հղումով:
Սոցկայքի հեղինակներն են Նյու Յորքի ոստիկանության նախկին կոմիսարը և Լոս Անջելեսի ոստիկանության նախկին ղեկավարը և վերջինիս ընկերությունը՝ Bratton Technologies-ը:
BlueLine-ը մշակվում է որպես միջոց ոստիկանների համար, որտեղ նրանք կկարողանան կիսվել իրենց փորձով և օգտակար տեղեկատվությամբ՝ առանց զգուշանալու, որ այդ տեղեկությունները հասանելի կլինեն կողմնակի անձանց: Սոցկայքի օգտատերերը կկարողանան տվյալների բազա ստեղծել, տեսաժողովներ անցկացնել և փնտրել կոլեգաներին՝ ըստ անվան և հետաքրքրության:
BlueLine-ի մասնակից դառնալու համար թեկնածուները ստիպված կլինեն մանրակրկիտ ստուգման գործընթաց անցնել:
Հեղինակների խոսքով BlueLine կներկայացվի Ֆիլադելֆիայում տեղի ունեցող կոմիսարների ամենամյա տեսաժողովի ժամանակ հոկտեմբերին:










