Գորտ, որը լսում է՝ բերանով. ֆրանսիացիները լուծել են երկկենցաղի առեղծվածը
Ֆրանսիացի գիտնականներին հաջողվել է բացահայտել աշխարհի ամենափոքր գորտերից մեկի առեղծվածը, որը կարողանում է կռկռալ ու լսել մյուս երկկենցաղներին՝ չունենալով ականջաթաղանթ, գրում է Daily Mail-ը։
Sooglossus gardineri կոչվող գորտը, որը բնակվում է Սեյշելյան կղզիներում և ունի ընդամենը 1 սմ երկարություն, շատ երկար ժամանակ համարվում էր խուլ, սակայն ֆրանսիացի մասնագետների վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ այս երկկենցաղն իրականում լսում է, սակայն՝ բերանի միջոցով։
Օգտագործելով ռենտգենային ճառագայթներ՝ գիտնականները պարզել են, որ գորտի բերանը գործում է որպես ռեզոնատոր կամ արագացուցիչ՝ մյուս գորտերի արձակած ձայների հաճախականությունը որսալու համար։ Գիտնականների պնդմամբ՝ ձայնը բերանի խոռոչից հեշտությամբ տեղափոխվում է դեպի ներքին ականջ, քանի որ դրանց միջև ընկած հյուսվածքները շատ բարակ են։










