Apple MacBook Air-ը էժանացել է 500 դոլարով
Apple ընկերությունն իջեցրել է MacBook Air նոութբուքների գինը 500 դոլարով, հայտնում է AppleInsider-ը: Գնի իջեումը վերաբերում է միայն 64-գիգաբայթանոց SSD-կուտակիչով լեփթոփներին: Apple Store օնլայն խանութում 1,8-գիգահերցանոց պրոցեսորով Intel Core 2 Duo MacBook Air նոութբուքներն արժեն 2 598 դոլար՝ նախկին 3 098-ի փոխարեն: Intel Core 2 Duo պրոցեսորի հիմքով 1,6 գիգահերց հաճախականությամբ աշխատող լեփթոփն արժե 2 398 դոլար:
Գնի իջեցումը հնարավոր է դարձել համակարգչի երկու բաղադրիչների` պրոցեսորի և SSD կուտակիչի արժեքի կրճատման շնորհիվ: Intel Core 2 Duo 1,8 գիգահերց հաճախականությամբ պրոցեսորի գինը նվազել է 100 դոլարով, 64-գեգաբայթանոց կուտակիչինը` 400 դոլարով:
Ամենաէժան MacBook Air-ի գինը չի փոխվել և կազմում է 1 799 դոլար: Այն զինված է Intel Core 2 Duo պրոցեսորով և աշխատում է 1,6 գեգահերց հաճախականությամբ և 80-գիգաբայթանոց կոշտ սկավառակով:










