Հոլանդիայում իրանցիներին արգելում են...

12:44 • 05.07.08

Նիդերլանդների կառավարությունն արգելել է իրանցի ուսանողներին միջուկային ֆիզիկա ուսումնասիրել Հոլանդիայի ուսումնական հաստատություններում: Իշխանությունները նշել են հինգ հաստատություններ և ինը ակադեմիական դասընթացներ, որտեղ մուտքն արգելված կլինի նույնիսկ հոլանդական անձնագրով իրանցիների համար։ Այդ մասին հայտնում է հոլանդական ռադիոկայաններից մեկը։

Ավելի վաղ այս տարի Նիդերլանդների Կրթության նախարարությունը երկրի համալսարաններ և հետազոտական ինստիտուտներ է ուղարկել նամակ, որում կոչ է արել նրանց զգոն լինել՝ իրանցիներին միջուկային տեխնոլոգիաների մասին նյութեր տրամադրելիս: Ամստերդամը վստահեցնում է, որ այս քայլերը ներդրվում են ՄԱԿ-ի որոշման համաձայն, որը կոչ է անում կանխել միջուկային տեղեկատվության տարածումը Իսլամական Հանրապետությունում: