Պերուի հյուսիսում հայտնաբերվել է հին դամբարան

13:53 • 06.07.08

Հնագետների խումբ՝ կանադական գիտնականների գլխավորությամբ, Պերուի հյուսիսում հայտնաբերել է մոչիկա հնագույն քաղաքակրթության բարձրաստիճան ներկայացուցչի դամբարանը։

Ենթադրվում է, որ Չիկլայո քաղաքից 39 կմ հեռավորության վրա գտնվող դամբարանը, առնվազն 1700 տարեկան է։ Փայտե սարկոֆագի ներսում, բացի մնացորդներից, հայտնաբերվել է գավազան, թիկնապանակ և պողպատե զարդեր։